Image result for iranian rialԴե, քանի որ մուտքի արտոնագրերը չեղյալ են համարվել, և մեր քաղաքացիները հանգիստ կարող են մեկնել հարևան և բարեկամ Իրան, մտածեցի պարբերաբար անդրադառնալ «կիրառական իրանագիտության» որոշ նրբությունների:

Դրանցից մեկն այն է, որ պետք է իմանալ այդ երկրի դրամական միավորի առանձնահատկությունը: Հիմա կասեք՝ ի՞նչ առանձնահատկություն, դրամական միավոր է էլի, ինչպես ամենուր:

Իրականում Իրանն այն հետաքրքիր երկրներից է, որի դրամական միավորը պաշտոնապես «ռիալ»-ն է, իսկ կյանքում կիրառվում է ոչ պաշտոնական «թուման» անվանումը և հաշվարկման միավորը, որը տասn անգամ ավելի պակաս է, քան ռիալը կամ, պարզ ասած, մի զրոյով փոքր է վերջինից:

Հետևաբար, եթե ձեր գրպանում կա իրանական թղթադրամ, որի վրա գրված է 100 000 ռիալ, ապա դա 10 000 թումանն է, որի զրոները խոսակցական լեզվում սղվում են, և երբ տաքսու վարորդը ձեզնից ուզում է 10 թուման, ապա նրան պետք է տալ հենց 100 000-անոց թղթադրամը:

Այլ խոսքերով՝ իրանցիները թղթադրամի վրա գրում են մի թիվ, այն հասկանում մեկ այլ կերպ, ասում՝ բոլորովին ուրիշ ձևով:

#ճանաչիրհարևանիդ #կիրառականիրանագիտություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել