ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Զելնիչկովա-Թրամփը «New York Post»-ին հարցազրույց է տվել և հայտնել, որ ցանկանում է դառնալ ԱՄՆ դեսպանը Չեխիայում: Նա հիշեցրել է, որ ծնվել է Չեխոսլովակիայում, շատ լավ տիրապետում է չեխերենին և բավական լայն ծանոթություններ ունի իր պատմական հայրենիքում: Իվանան լրագրողին հիշեցրել է, որ երեք գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են 25 լեզվով և հրատարակվել 40 երկրներում: Իվանան նաև կարծիք է հայտնել, որ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից հետո չի տեղափոխվի Սպիտակ տուն, այլ կշարունակի ապրել Մանհեթենում գտնվող Trump Tower-ում:
Հիշեցնեմ, որ Իվանան Դոնալդ Թրամփի առաջին կինն է, որի հետ վերջինս ապրել է 1977-1992 թթ-ին: Դ. Թրամփի առաջին կինն իր «սիրառատությամբ» ոչնչով չի զիջում իր երկրորդ ամուսնուն: Եթե Դոնալդը երեք անգամ է նշանվել, ապա Իվանան մինչև 2009 թ.-ը փոխել է 5 ամուսին:
Հետո էլ բողոքում ենք, թե մեր օլիգարխները և իշխանավորները, իրենց պաշտոնական դիրքերը չարաշահելով, բարեկամներին, խնամիներին և այլնին տեղավորում են լավ գործերի: Նույն բանն էլ պարզվում է՝ ԱՄՆ-ում է: Սակայն, մի տարբերություն կա: Իմ կարծիքով՝ ամերիկացի պաշտոնյաների բարեկամներն ավելի պրոֆեսիոնալ են իրենց գործի մեջ, քան մեր դիլետանտներն ու անգրագետները, որոնց գործունեությունը, այսինքն՝ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, հակապետական է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել