Image result for минометный огонь азербайджанԱդրբեջանն արդեն 3-րդ օրը լարվածություն է փորձում ստեղծել Արցախի սահմանին: Հաճախ ծանոթներս հարցնում են, թե սա էլի պատերազմ է, ինչպես ապրիլյանը... Չեմ կասկածում, որ սա պատերազմ չէ, չնայած պատերազմը չի ավարտվել 1994-ին, պարզապես եղել է ժամանակավոր հրադադար:

Դավիթ Թորոսյան-ը ճիշտ է նկատել, որ առաջիկա օրերին, կապված ադրբեջանական, այսպես կոչված, ազգային վերածննդի տոնի հետ, լարվածությունը կմեծանա:

Համարյա չեմ կասկածում, որ իրենց մասին հիշեցնելու և ներքին լսարանին ոգևորելու համար հատկապես նոյեմբերի 17-ին՝ զորավարժության նախորդ օրը կլինեն մեծ քանակի սահմանային արկակոծումներ, գուցե որոշ տեղերում փորձեն դիվերսիոն ներթափանցումներ անել: Հաշվի առնելով ադրբեջանաթուրքական մտածողության խիստ խորհրդապաշտական բնույթը՝ առավել հավանական են դիվերսիաներ Աղդամի (ապրիլյան չհաջողված փորձի համար) կամ Ջրականի (Ջաբրայիլ) հատվածում: Սրանք կանխատեսումներ չեն, այլ ադրբեջանցիների պատմության
ու քայլերի տրամաբանության հաշվարկ:

Եվ վերջապես, նոյեմբերի 17-ին եթե նույնիսկ լինի լայնածավալ արկակոծում, կրկին հակված չեմ մտածելու, որ նոյեմբերյան պատերազմ է սկսվում, դա ավելի շուտ տարին փակելու ծրագիր է, ինքնաբավարարման փորձ, իսկ պատերազմին ականտես կլինենք ավելի ուշ, ոչ այս տարի:

Հ.Գ. Ես ամռանը վստահ էի, որ աշնանը Ադրբեջանը կսկսի մեծ պատերազմ, բայց մեր՝ Իսկանդերի և Ինֆաունի ձեռք բերելուց հետո գոնե հիմա Ադրբեջանը չի գնա այդ քայլին, կարծում եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել