Картинки по запросу Ռեջեփ Էրդողան, Հիլարի ՔլինթոնՌեջեփ Էրդողանը Հիլարի Քլինթոնին մեղադրել է ահաբեկիչներից ֆինանսավորում ստանալու մեջ

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը, որը տարածել է ՏԱՍՍ գործակալությունը: ԱՄՆ-ի նորընտիր նախագահին ստրկամտորեն շողոքորթելու և նրան գովերգելու ժամանակ Էրդողանը ահաբեկիչների հետ համագործակցության մեջ է մեղադրել նրա հակառակորդ, Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին. "ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հաղթել է գումար չստանալով ՖԵՏՕ-ից՝ թուրք հոգևորական Ֆ.Գյուլենից: Նա ունի ֆինանսական հնարավորություններ, որի շնորհիվ էլ վարում էր նախընտրական քարոզարշավը: Իսկ հակառակ կողմի՝ Քլինթոնի թիմի մասին ԶԼՄ-ներում տեղեկություններ հրապարակվեցին, որ նա ֆինանսական օգնություն է ստացել այդ կազմակերպությունից",- ասել է Էրդողանը:
Հիշեցնեմ, որ Ֆ.Գյուլենը Էրդողանի "պապայից" վերածվեց նրա թշնամու: Այս տարվա հուլիսին Թուրքիայում չհաջողված պետական հեղաշրջման կազմակերպման մեջ Էրդողանը մեղադրեց հոգևոր քարոզից Ֆեթուլլահ Գյուլենին և նրա կողմից հովանավորվող կազմակերպություններին: Թուրքիայում ԱՄՆ-ում երկար տարիներ ապրող Գյուլենին մեղադրում են ահաբեկչության մեջ և պահանջում են ԱՄՆ իշխանություններից էքստրադիցիայի ենթարկել նրան Անկարա:
Էրդողանն այս հայտարարությունով մեղադրել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն ահաբեկիչների հետ համագործակցելու և նրանցից ֆինանսական օգնություն ստանալու մեջ...Էրդողանն այս մեղադրանքներն ուղղղել է այն գործչին՝ Հ.Քլինթոնին, որը ջանադրաբար աշխատում էր Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ ԱՄՆ Կոնգրեսում՝ կոչ անելով ամերիկացի երեսփոխաններին տապալել այն: Հիմա Քլինթոնը ստանում է "շնորհակալություններ" Անկարայից:
Իսկ նեոօսմանիզմի և նեոպանթյուրքիզմի ջատագով, իրեն մահմեդականների "օմբուդսմեն" հռչակած Էրդողանը շողոքորթում է մի մարդու, որի ծրագրի կարևոր դրույթներից մեկն էր մահմեդականների մուտքը ԱՄՆ արգելելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել