Image result for trumpՆոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի նախագահ են ընտրել նաև աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Այդ հնարավորությունը տրամադրել էր https://worldwide.vote/hillary-vs-trump/#/results/total կայքը: Իհարկե, քվեարկությունը վիրտուալ էր և որևէ ազդեցություն չէր կարող ունենալ ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վրա, սակայն այս քվեարկությունը բացահայտել է շատ հետաքրքիր փաստեր: Պարզվում է՝ իր հակամահմեդականությունը չթաքցնող հանրապետական Դոնալդ Թրամփը բավական մեծ ձայներ է ստացել հենց մահմեդական երկրներում: Թրամփի ծրագրի այն կետը, որի համաձայն՝ իր ընտրվելուց հետո նա կարգելի մահմեդականների մուտքը ԱՄՆ, ընդամենը երեկ է հանվել նրա պաշտոնական կայքից: 
Ըստ քվեարկության արդյունքների՝ մահմեդականների հանդեպ իր ատելությունը չթաքցնող Թրամփին ձայն են տվել մահմեդական Ղրղզստանի "ընտրողների" 88%-ը, Ուզբեկստանի՝ 86%-ը, Թուրքիայի և Քուվեյթի՝ 64%, Ադրբեջանի՝ 61%-ը,Ղազախստանի՝ 54%-ը, Ինդոնեզիայի՝ 51%-ը, Ալժիրի՝ 66%-ը, Թունիսի՝ 54%-ը, Քաթարի՝ 58%-ը, Իրաքի՝ 59%-ը, Հորդանանի՝ 58%-ը, ամերիկյան պրոյեկտ Կոսովոյի՝ 71%-ը, Սիրիայի՝ 96%-ը և այլն: Թե ինչու է Թրամփն այս մահմեդական երկրներում այսքան ձայներ ստացել, տարբեր են: Սիրիան, Իրաքը, Թունիսը, Հորդանանը, Քուվեյթը, Քաթարը ԱՄՆ-ի "զոհերն" են, որոնք ժամանակին "ազատագրվել" կամ "ազատագրման" փուլում են բռնապետներից, կամ էլ այդ երկրներում գտնվում են ամերիկյան ռազմաբազաներ, որոնց առկայությունը նյարդայնացնում է տեղացիներին: Ձայն տալով Թրամփին՝ վերջիններս բողոքում են ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցության 18 տարի տարվող արտաքին քաղաքականության դեմ՝ հույս ունենալով, որ հակամահմեդական Թրամփը կփոխի ԱՄՆ-ի քաղաքականությունն այդ երկրների նկատմամբ: Զարմանալին Ադրբեջանն է: Ակ և կարա կոյունլուները դժգոհ են ԱՄՆ-ից, քանի որ վերջինս սկուտեղի վրա չմատուցեց Արցախը Իլհամ բաբային՝ չնայած Ալիևի ամերիկամետ նավթային և քաղաքականությանը, որն ուղղված էր Մոսկվայի դեմ: Հիմա ազերիները հույսը դրել են Թրամփի վրա: Կրկնակի զարմանալի էր Քլինթոնների ապօրինածին "զավակ" Կոսովոն, որը ուրացավ "ծնողներին" և ձայնը տվեց նրանց հակառակորդին:
Ի դեպ, Սիրիայից հետո Թրամփն ամենաշատ ձայները ստացել է ՌԴ-ում՝ 92%, Բելառուսում՝ 85%, Մակեդոնիայում՝ 84%: Հայաստանում առաջատարը կրկին Թրամփն է եղել՝ 78%-ով:
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը մահմեդական երկրներից հաղթել է "ծանրակշիռներում"՝ Սաուդյան Արաբիայում՝ 64%, Պակիստանում՝ 62%, Իրանում՝ 52%, Բանգլադեշում՝ 61%: Մեր հյուսիսային հարևան Վրաստանում ևս հաղթել է Հ. Քլինթոնը՝ 60%-ով:
Հ.Գ. Իսկ մենք՝ հայաստանցիներս, ձայն չտվեցինք ՍՏԱԽՈՍ Հիլարիին, քանի որ վերջինս պետքարտուղար եղած ժամանակ, չնայած խոստումներին, ջանադրաբար պայքարում էր ամերիկյան Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել