ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթող ճանաչեց գործող նախագահ, ՀՀԿ-ից նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Ազատի Սարգսյանին:

Ըստ ամփոփիչ արձանագրության` ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2 մլն 527 հազար 822,

Գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների` 1 մլն 521 հազար 261,

ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 2 մլն 579 հազար,

ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 1 մլն 57 հազար 779,

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 50 հազար 776:

Յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը`

Բագրատյան Հրանտ` 31 հազար 643 (2,15%),

Հայրիկյան Պարույր` 18 հազար 96 (1,23%),

Հովհաննիսյան Րաֆֆի` 539 հազար 693 (36,75%),

Ղուկասյան Անդրիաս` 8 հազար 329 (0,57%),

Մելիքյան Արման` 3 հազար 520 (0,24%),

Սարգսյան Սերժ` 861 հազար 373 (58,64%),

Սեդրակյան Վարդան` 6 հազար 210 (0,42%),

Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը եղել է 1 մլն 519 հազար 651, անճշտությունների գումարային չափը եղել է 702:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել