Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ի fashion զրույց խորագրի հյուրն այս անգամ դերասանուհի Անաիս Սարդարյանն է: Թեպետ դերասանուհին այնքան էլ չի հետևում նորաձևության թրենդներին, բայց սիրում է գեղեցիկ հագնվել:
– Ե՞րբ առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ և որքանով է այն կարևոր քեզ համար:
– Եթե ինչ որ բան ինձ դուր է գալիս, չեմ մտածում նորաձև է, թե ոչ, ինքս եմ որոշում: Հավատացեք՝ անգամ չգիտեմ, թե որ գույնն է այս սեզոն նորաձև։
–Ինչպե՞ս կբնութագրես ոճդ, ինչի՞ց ես ոգեշնչվում կերպարներդ ստեղծելիս:
-Հարմարավետություն. դա ամենակարևորն է: Շատ եմ տեղաշարժվում օրվա ընթացքում և անհարմար հագուստ չեմ կարող կրել:
-Ովքե՞ր են քո ֆավորիտ դիզայներները:
-Հայ դիզայներիներից չեմ օգտվում, Մոսկվայում եմ աշխատում ռուս դիզայներների հետ: Նրանք մատչելի հագուստներ ունեն, ինչը չէի ասի հայ դիզայներների մասին՝ չնայած առանձնապես տեղյակ էլ չեմ մերոնցից, որովհետև երբեք չեմ օգտվել: Պատճառը միգուցե էլի զբաղվածությունս է , ժամանակ չունեմ նստել դիզայների հետ քննարկել հագուստը, գնալ փորձելու, գնում եմ միանգամից պատրաստի հագուստ և բավական մատչելի գնով:
–Որտեղի՞ց ես գնումներ կատարում:
-Որտեղից պատահի: Ինձ հաճախ կարելի է տեսնել երևանյան մոլերում: Չեմ հասկանում, երբ ասում են լավ չի այդ խանութներից գնումներ կատարելը, քանի որ մատչելի հագուստով էլ կարելի է ճաշակով տեսք ունենալ, ճիշտ համադրություններ կազմել և հակառակը ՝թանկ խանութից կարելի է այնպիսի բան ձեռք բերել ու այնպես համադրել, որ անճաշակ լինի:
– Առաջին բանն, ինչին ուշադրություն ես դարձնում մարդու արտաքինում, ոճում:
– Սկզբում նայում եմ՝ ճաշակով է հագնված, թե ոչ. որովհետև ճաշակով մարդիկ ճաշակով են ամեն ինչում: Մարդը կարող է այնպես գույները համադրել, որ հիացնի ու դժվար թե ճաշակով մարդը սխալ գրքեր կարդա կամ ֆիլմեր նայի: Չէ՞ որ դրանք էլ են ձևավորում ճաշակ:
-Նորաձևության կանոններ, որոնք սիրում ես խախտել:
– Հագնում էի շորիկներով բոթասներ, երբ դեռ նորաձև չէր, որովհետև հարմար էր: Բարձրահասակ չեմ և դա թույլ չի տալիս, որ միշտ կեդերով լինեմ՝ հակառակ դեպքում այդպես էլ կանեի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ