Картинки по запросу stupniՅուրաքանչյուր կին երազում է գեղեցիկ ու խնամված ոտքերի մասին։ Չոր, կարմիր մաշկը, ոտքերին կոշտուկներն ու ճաքած կրունկները ոչ միայն տգեղ են, այլև անհարմարավետություն են պատճառում։

Պարզվում է՝ այդ խնդիրը բավականին հեշտ է լուծելը։ Դրանում ձեզ կօգնի սովորական սոդան։ Երեկոյան 4-5 լիտր գոլ ջրի մեջ 3 ճաշի գդալ սոդա լցրեք, ոտքերը մտցրեք ջրի մեջ։ 15-20 րոպե հետո լավ չորացրեք ոտքերը, ապա վազելին կամ սնուցող կրեմ քսեք, բրդե գուլպաներ հագեք և մի քանի ժամ թողեք մնա։

Կրկնեք սա 5-7 օր, ինչից հետո մեկ շաբաթ ընդմիջում տվեք, ապա կրկնեք։ Այդպես՝ 3 փուլով, եւ այլևս կրունկների հետ խնդիր չեք ունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել