Փնտրում  եմ  երկնքում  մաքրություն  ,  փնտրում  եմ  ջինջ ու  լուսե աչքեր.. Փնտրում  մթում լույս , խավարում արև ..  Աչքեր  որոնք  կժպտան  անկեղծորեն  ինձ  , ինչպես  ամեն  օր ժպտում  են  հարազատներս  .. Բայց  ցավոք  չեմ  գտնում , մի  գուցե ուղակի  ինձ  չեն  հանդիպում .. Կամ  երևի  թե  ուղակի  չկան  ինձ  իսկապես  սիրողներ  , որովհետև  չեմ  տեսնում  անկեղծ ժպտացողներ .... Կորցրել  եմ  ինձ  , կամ  այլևս  այն  չեմ  ինչ  առաջ  էի .. Տխուր  եմ երևի  թե  այն  պատճառով , որ  հիմա  սիրտս  դատարկվել  է ... Շուրջս  աղմուկ  է  , ներսումս  ոչինչ .. Չկա  նա  ում   կարող  էի  պատմել  այն  ինչ  երբեք  ոչ  ոքի  չէի  պատմի ... Գիտեք  դատարկությունն  աշխարհում  ամենավատ  երևույթն  է ... Երբ  քեզ  դատարկ  ես զգում .. Բայց այն  անցողիկ  է , միայն  թե  հանդիպես  մեկին  ով  կլցնի  այն ... Ու մի  օր  կհանդիպես ... ես  գիտեմ ... ❤

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել