Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կայացած հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը ներկա էր հայկական շոու-բիզնեսի ողջ աստղաբույլը։ Հայտնի արտիստները, հաղորդավարներն ու շոումենները լրջորեն պատրաստվել էին միջոցառմանը՝ մանրակրկիտ մտածելով ոչ միայն իրենց ելույթների, այլև գեղեցիկ տեսքի մասին։

Հրավիրվածների թվում էր նաև դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ով ստացավ «Տարվա մեդիադեմք» մրցանակը:

«Շնորհ է ունենալ իրավունք՝ բեմից Խոսք ասելու, շնորհ է ունենալ հասկացող հանդիսատես և մեծ շնորհ է կարողանալ 17 տարի զբաղվել սիրած գործով ու ապրել հանուն այդ գործի։ ՇՆՈՐՀակալ եմ… Անասպասելի ու թանկ մի մրցանակ էր իմ այս մրցանակը՝ «Տարվա Մեդիադեմք» անվանակարգում… Իմ հեռուստաընկերության կողմից մի շատ խորը ու հուզիչ, հարազատական գնահատական…

Հ.Գ. Լավագույն մրցանակն, ինչ խոսք, հանդիսատեսի անդավաճան սերն է, որն ունեմ երկար տարիներ, բայց դե իմ Թվ-իի՝ ՊանԱրմենիան մեդիայի ԱՐԱՐՔՆ իրոք հուզիչ էր շատ ու մոտիվացնող»,- իր Instagram-ում գրել է հաղորդավարուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել