Շների հավատարմության մասին իզուր չեն լեգենդներ հյուսել: Մեր չորքոտանի ընկերները վաղուց ապացուցել են, որ հավատարմությունն ամենակարևոր հատկանիշներից մեկն է:

Եվ հիմնականում կենդանիներն ավելի հավատարիմ են գտնվում, քան մարդիկ:

Բրազիլիայի Պարանա նահանգում մի զարմանալի դեպք է տեղի ունեցել, որը ևս մեկ անգամ ապացուցում է մեզ շան հավատարիմ լինելը:

Գյուղի ճանապարհով անցնող ֆուրգոնի հետևից մի շուն էր վազում:

Նա ուղեկցում էր մեքենային 16 կմ շարունակ՝ ոչ մի վայրկյան աչքաթող չանելով:

Կենդանուց երևում էր, որ դա ուղղակի խաղ չէ:

Զգացվում էր, որ դա շան համար ինքնատիպ ծիսակարգ է:

Նա ցանկանում էր շրջապատողներին ինչ-որ շատ կարևոր բան ասել…

Պարզվեց, որ մեքենան տանում էր շան տիրոջ մարմինը: Նա մահացել էր փոխհրաձգության պատճառով, և հավատարիմ շունը մի քանի ժամ շարունակ պաշտպանել էր իր տիրոջ մարմինը, մինչ կգտնեն այն: Մարմինը գտնելուց հետո ոստիկանները զննում էին տարածքը, իսկ մարմինը տեղափոխեցին այդ մեքենայի մեջ: Մարմինը պետք է տանեին մոտակա հիվանդանոց, որպեսզի դատական բժիշկները հանեին գնդակը և այլ անհրաժեշտ ուսումնասիրություններ անեին:

Շունը չէր կարող մենակ թողնել, լքել իր տիրոջը: Տեսնելով, որ նրան ինչ-որ տեղ են տանում, նա անմիջապես հետևեց մեքենային: 16 կմ մեքենայի հետևից վազելուց հետո շունն ուժասպառ եղավ և հետ մնաց մեքենայից…

Ոստիկանները շան մասին պատմեցին տեղական կենդանիների պաշտպաններին: Նրանք տպավորվեցին շան արարքով և գնացին նրան փնտրելու, քանի որ շունն ամբողջովին ուժասպառ էր եղել և տանից շատ հեռու էր գտնվում: Նրան օգնություն էր պետք:

  

Պարզվեց՝ շանը գտնելը շատ հեշտ էր: Նա դեռ գնում էր այն ճանապարհով, որով իր մահացած տիրոջ մարմինն էին տարել: Կամավորների մեքենան տեսնելով՝ շունը մի փոքր աշխուժացավ: Բայց տեսնելով, որ դա ուրիշ մեքենա է, նա կորցրեց հետաքրքրությունը և շարունակեց գնալ իր տիրոջ հետևից:

Կամավորներին շատ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանան բռնել շանը, քանի որ շունն իրեն մոտ չէր թողնում անծանոթներին: Բռնելուց հետո սկզբում շանը տարան կենդանիների կացարան, հետո տվեցին նրան մահացածի հարազատներին: Միայն հարազատներին տեսնելուց հետո շունը կարողացավ մի փոքր հանգստանալ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել