Վաշինգտոնից մի ընտանիք պատմել է այն սարսափների մասին, որնց միջով ստիպված են եղել անցնել հասարակ տեսադայակի պատճառով:

Տեսախցիկը տեղադրված է եղել Ջեյի և Սարայի 3-ամյա տղայի սենյակում:

Ծնողները շատ են վախեցել, երբ հայտնաբերել են, որ սարքավորումն անսարք վիճակում է եղել և ինչ-որ մեկը հետևել է երեխային և նույնիսկ երբեմն խոսել է նրա հետ:

Երեխան սկզբում բողոքել է այն բանից, որ գիշերները շատ է վախենում, որովհետև ինչ-որ մեկը խոսում է իր հետ «հեռախոսով»: Ջեյը և Սարան չգիտեին ինչ մտածել, մինչ մի օր Սարայի մազերը բիզ-բիզ կանգնեցին:

Սառան մտել էր երեխայի սենյակ և այդ պահին լսել էր. «Արթնացի՛ր, փոքրի՛կ, հայրիկը քեզ է նայում»:

Image result

Այդ ընթացքում Ջեյը լսում էր, թե ինչպես է մոնիտորի մեջի ձայնը շարունակում ասել. «Ինչ-որ մեկը գալիս է», երբ Սառան մոտենում էր ննջասենյակին: Ծնողները նաև նկատել էին, որ տեսախցիկը հետևում է իրենց գիշերային անցուդարձին:

Վախեցած ծնողներն անմիջապես զանգահարեցին այդ սարքավորումն արտադրողին, որտեղ նրանց բացատրեցին, որ հնարավոր է՝ սարքավորման համակարգը կոտրել են, և ինչ-որ մեկն այն կառավարում է սմարթֆոնի կամ համակարգչի միջոցով:

Image result

Այժմ նրանք մեծ ուշադրություն են դարձնում անվտանգության համակարգին և զգուշացնում են բոլորին պոտենցիալ վտանգի մասին:

Զգույշ եղեք: Այն բոլոր սարքավորումները, որոնք միացված են համացանցին, հնարավորություն են տալիս չարամիտներին ներխուժել ձեր կյանք: Մի՛ օգտագործեք նույն ծածկագրերը տարբեր համակարգերի համար և հաճախ թարմացրեք դրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել