Image result for Արմեն ԱմիրյանԱրմեն Ամիրյանը խոսել է վիրավոր կամ զոհված զինվորների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված նախագծի մասին, որի համաձայն՝ բոլոր քաղաքացիների աշխատավարձից պարտադիր գանձվելու է 1000 դրամ, և ասել, թե կարելի է չծխել և այդ ծխախոտի գումարը տալ պետությանը։
Սա, ինչպես նաև տպագրիչների շենքի պայթեցման մասին Ամիրյանի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են այն, որ այս արտաքնապես կրթական բարձր ցենզ ունեցող մարդը իր անադեկվատության մակարդակով բոլորովին չի զիջում Շմայսին կամ Գալուստին։ Փորձը նաև ցույց տվեց, որ Ամիրյանն էլ մյուս պաշտոնյաների պես այն աստիճան պատրաստված գործիչ չէ, որպեսզի առանց վիճահարույց հայտարարությունների և տեսակետների կարողանա հաղորդակցվել լրագրողների հետ։ Ամիրյանը կարճ ժամանակ է, ինչ քաղաքական պաշտոն է զբաղեցնում, բայց արդեն սրել ու ավելի բարդացրել է իրավիճակը։ Մի խոսքով՝ պարոն Ամիրյանին նույնպես խորհուրդ է տրվում երկար մտածել խոսելուց առաջ, քանի որ ինքն էլ առանձնապես չի փայլում իր սթափ ու ճկուն մտքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել