«Բանակի հաշվին հարստացած գեներալներին պետք է պատժել». Գագիկ ՄելիքյանIravunk.com-ը գրում է.

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն «Իրավունք»-ի հետ զրույցում  չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, թե  բանակի համար ստեղծվելիք հիմնադրամի համար 1000 դրամ  գումարի դեմ հանրությունն  ըմբոստանում է: «Հասարակությունը լավ էլ ընդունել գաղափարը, իսկ Ֆեյսբուք սոցիակական ցանցում բողոք 10 հոգին հանրություն չէ: Լրատվամիջոցներին էլ խորհուրդ կտամ հանրության անունից չխոսել»,- ասաց ՀՀԿ-ականը:

«Իրավունք»-ի հարցին՝  հիմնադրամի համար անհրաժեշտ գումարը ինչու բանակի հաշվին հարստացած  գեներալներից, կոռուպցիայի դեմ պայքարելով չեն հավաքում,  Գագիկ Մելիքյանի խոսքով՝ մեկը մյուսի հետ կապ չունի: «Բանակի հաշվին հարստացած գեներալներին պետք է պատժել ամենախիստ ձեւով»,- ասաց  իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Ճի՞շտ է, որ արցախյան ազատամարտիկները չեն կարող օգտվել այդ հիմնադրամից, Մելիքյանն ասաց, որ իրեն որքան հայտնի է, սահմանափակում չի լինելու: «Սպասեք, թող օրենքը գա, քննարկենք: Առաջարկներ կլինեն այս կամ այն խավին էլ ընդգրկելու,  կանենք»,- ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել