Image result for Քառօրյա պատերազմՔառօրյա պատերազմի ժամանակ հանրային մեծ մոբիլիզացիան, ժողովրդի բռունցքվելը և համաժողովրդական ոգին, որին ազգովի ականատես եղանք և ապրեցինք նույն «ազգ-բանակ» ընկալումների կամ հայեցակարգի դրսևորումն էր: Դրանում այլընտրանք չունենք, անկասկած, յուրաքանչյուրիս մեջ նստած է դա և պետք է դեռ ամրապնդվի, դառնա կենսակերպ ու մտածողություն, ինչը նոր ջանքեր ու աշխատանք կպահանջի:
Հետևելով զինծառայողների սոցիալական ապահովության մասին նախագծի շուրջ ծավալվող քննարկումներին՝ որոշակիորեն պարադոքսալ վիճակ է ստեղծվում վերոնշյալի համատեքստում: Քառօրյա պատերազմի ժամանակ ոչ ոք անվստահության խնդիր չէր բարձրացնում, յուրաքանչյուրն իր հնարավորության չափով ներդրում էր ունենում: Քննարկումներում հիմա առավելապես շրջանառվում է անվստահության գործոնը, հավատի պակասը և այլն: Հասկանալի է, ընդունելի նաև այդ մտահոգությունները…
Բայց այս նախաձեռնությամբ յուրաքանչյուր քաղաքացի ստանձնում է պատասխանատվություն, պատասխանատվություն իր մասնակցության բաժնով, յուրահատուկ ազգային տուրք: Իսկ սա, բացի նյութականից, նաև շատ այլ կարևոր խնդիր է լուծում: Իսկ հավատի պակասի մտահոգությամբ պայմանավորված՝ հաշվետվության տերը հասարակությունը, շարքային քաղաքացին պետք է լինի: Միշտ էլ կարող ենք բացառել, չվստահել ու քննադատել, բայց պետք է ինչ-որ կետից սկսել և հաջողել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել