Картинки по запросу ՏՏ ոլորտՏնտեսության ակտիվացման համար, բացի ներդրումային դաշտի խթանմանն ուղղված քայլերից, չափազանց կարևոր է նաև արտահանման ծավալների ավելացումը: Արտաքին շուկաներում հայկական արտադրանքի սպառման համար մշտապես փորձ է արվել գործարկել տարբեր մեխանիզմներ այն ավելի մրցունակ դարձնելու համար:

Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև այս խնդրին: Վարչապետը նշել է, որ շաբաթական 1 օր հանդիպումներ ու քննարկումներ են ունենում ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ: Կարապետյանը նշել է, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դիմել են հետևյալ խնդրանքով՝ 15 երկրների ՀՀ դեսպանատներում ուզում են ունենալ ներկայացուցչություններ:
Այս ամենի գլխավոր մեխն այն է, որ դա չի լինելու լրացուցիչ ծախս դիվանագիտական կորպուսի համար, այլ ծախսը հոգալու են ՏՏ ոլորտի բիզնեսի ներկայացուցիչները: Գործադիրի ղեկավարը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկել է նման հարթակ ստեղծել նաև իրենք, որպեսզի հետագայում առանձին առևտրային ներկայացուցչություններ ստեղծելու կարիք չլինի:

Այսինքն՝ մինիմալ ծախսերով ու առանց ավելորդ պետական ռեսուրսների փորձ է արվում ակտիվացնել բիզնես միջավայրը՝ օգտագործելով նաև պետական գերատեսչությունները: Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել արդյունքների մասին, սակայն պետությունը փորձում է, որոշակի մեխանիզմներ կիրառելով, գործնական քայլեր իրականացնել նաև այս ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել