Image result for ՀՀԿ,ՀՀԿ-ի վարկանիշը սարսափելի ցածր է, ինչը շատ բնական է այսպիսի ապաշնորհ կառավարումից հետո։ Սա ՀՀԿ-ում շատ լավ են գիտակցում , և որքան էլ ցուցանիշներ պատվիրեն ու պարտադրեն որոշ փորձագետների, լավ են հասկանում, որ գալիք ընտրություններում էլ առանց թաղային խուժանի դարձյալ չի կարողանալու իրեն անհրաժեշտ ձայների քանակն ապահովել։ Քրեական տարրերին քաղաքականություն մտցնելու և նրանց միջոցով ընտրությունները կեղծելու մեխանիզմը դարձել է մեր երկրում ընտրական գործընթացների առանցքային սկզբունքը, և ցավոք, այս մեխանիզմի դեմ պայքարելու եղանակներ ո՛չ դիտորդական կազամակերպությունները, ո՛չ էլ քաղաքական ուժերը չեն գտել, քանի որ այս մեխանիզմով ընտրություններն արդեն ծախված և կեղծված են նախքան մարդկանց՝ ընտրատեղամաս մտնելը։
Իսկ այս արատավոր մեխանիզմը կվերանա, երբ ՀՀԿ կոչվող ազգի պատիժը վերանա-գնա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել