Image result for ԹրամփԴոնալդ Թրամփի՝ նախագահ դառանալուց հետո առաջին հարցը, որը մտահոգեց ամբողջ աշխարհին, այն էր, թե ինչպիսին պետք էլ լինի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, քանի որ այս գործիչը բավականին անփորձ է արտաքին քաղաքականության մեջ, և կարող է խախտել կամ շրջադարձորեն փոխել ԱՄՆ-ի արտաքին քաղաքական մի շարք կարևոր և ավանդական գծեր։
Մեզ հայերիս հետաքրքրում է մասնավորապես ԱՄՆ-ի կեցվածքը Արցախյան հիմնախնդրի շուրջ։ Նախ նշեմ, որ Ալիևն արդեն հասցրել է Թրամփին ուղղված շնորհավորական նամակում խոսել հիմնախնդրից և երգել «հին երգը» իր «գրավված տարածքների» մասին։
Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով նաև Թրամփի՝ ՌԴ-ի հետ հարբերությունների վերականգնման պատրաստակամությունը, նա վերջնականապես կհեռանար եվրասիական տարածաշրջանից՝ թողնելով դրա բոլոր կոնֆլիկտներն ու աշխարհաքաղաքական նախագծերը Ռուսաստանին։
Այս պարագայում, կարծում եմ, որ Արցախյան հիմնախնդրում ՌԴ-ն կվերստանա իր դոմինանտ դիրքերը և առանց որևէ խոչընդոտի կիրագործի իր լավրովյան պլանը՝ Արցախի շրջանների զգալի մասը հանձնելով Ադրբեջանին։
Առհասարակ, Արցախյան հիմնախնդրում միջնորդ կողմերի ուժային հավասարակշռությունը կարևոր դեր կարող էր ունենալ մեզ համար, և ի հակակշիռ ռուս-ադրբեջանական մերձացման և Հայաստանի շահերի հաշվին իրացվող ՌԴ-Ադրբեջան էներգետիկ-տնտեսական նախագծերի՝ Հայաստանը կարող էր պաշտպանություն գտնել արևմտյան պետությունների մոտ, որտեղ գնալով աճում են հակաթուրքական տրամադրությունները։
Հ. Գ Արցախյան հարցում մենք Թրամփի ԱՄՆ-ից ոչ մի աջակցություն չենք կարող ակնկալել, քանի որ նա ամեն ինչ հանձնում է ՌԴ-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել