collageWnews.am-ը գրում է.

Skinny ջինսեր, կաշվե կիսաշրջազգեստներ և բոտֆորտներ . Victoria’s Secret Fashion Show 2016-ին մասնակցել ցանկացող մոդելները այսպես են ներկայանում քասթինգին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք  Victoria’s Secret  2016-ին ընդառաջ շոուի կազմակերպիչներն ամեն օր բացահայտում են նոր մանրամասներ: Արդեն հայտնի է, որ մեգաիրադարձությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 5-ին:  Ինչ վերաբերում է օրվա «ամենաթանկ» կերպարին. այս տարի 3 միլիոն դոլար արժողությամբ Fantasy Bra կրծկալը կրելու պատիվը վիճակվել է 25-ամյա Jasmine Tookes-ին:

Այս տարի Victoria’s Secret -ի թիմին է միանալու է նաև մոդել՝ 19-ամյա Բելլա Հադիդը: Սևահեր գեղեցկուհին առաջին անգամ է մասնակցելու հեղինակավոր շոուին,  նախորդ տարի այդ պատվին արժանացել էին  Բելլայի քույրը՝  Ջիջին և նրա  ընկերուհին՝ Քենդալ Ջենները:

Եվս մեկ նոր հրեշտակ ռուս մոդել Եկատերինա Գրիգորևան, աղջիկն անսպասելիությունից լաց է եղել, երբ հաստատվել է իր մասնակցությունը Victoria’s Secret 2016-ում:

Victoria’s Secret-2016-ին է միանալու նաև ոչ այնքան բարձրահասակ մոդել Ստելլա Մակսվելին  (175 սմ) : Ստելլան չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը, թերևս դա է պատճառը, որ Victoria’s Secret-ը ընտրել է նրան: Ապրանքանիշն այդպիսով տոլերանտ և ժամանակակից իմիջ է ստեղծում: Ստելլա Մակսվելին սիրավեպ է ունեցել երգչուհի Մայլի Սայրուսի և դերասանուհի Կրիստեն Ստյուարտի հետ:

Wnews.am-ը ներկայացնում է , թե ինչպես են մոդելները ներկայացել Victoria’s Secret-ի նյույորքյան քասթինգին:

123

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել