Կարող ենք վստահաբար նշել, որ ՀՀ-ում արդեն ընթանում են նախընտրական գործընթացներ: Ի՞նչ է տեղի ունենում իշխանական ճամբարում:

ՀՀԿ-ում ընթանում են նոր «ռակիրովկաներ», ինչպես նշում են անձամբ կուսակցականները, կառույցի ներսում սկսվել է լուրջ փոփոխությունների սեզոն: Սա բնական է, քանի որ յուրաքանչյուր քաղաքական լուրջ գործընթացից առաջ բոլոր քաղաքական կառույցներում սկսվում են սեփական ուժերի գնահատման և վերանայման փուլ:

Այսօր նմանօրինակ մթնոլորտ է տիրում հայրենի քաղաքական ողջ դաշտում: Գրեթե բոլոր քաղաքական խաղացողներն, անկախ իրենց տրամաչափից, պատրաստվում են գարնանային «մեծ պայթյունին»:

Քաղաքական սպասվող գործընթացից առաջ իշխանություններն իրենց շարքերում փորձում են ինքնամաքրման գնալ: Տևական ժամանակ հետևելով քաղաքական զարգացումներին, ինչպես նաև ԱԺ աշխատանքներին՝ կարող եմ փաստել հետևյալը. մեր քաղաքական դեմքերը լուրջ թարմացման կարիք ունեն: Նրանց գործելաոճում մի տեսակ լճացված գործելաոճ կա, ինչը խոսում է քաղաքական անտարբերության մասին: Իշխանությունների համար «կառոննի» քայլ կլինի, եթե համամասնական ցուցակում չընդգրկեն անվանարկված և հղփացած կադրերին և ստեղծեն թարմացված ու աշխատունակ կադրերով համալրված թիմ:

Ըստ էության՝ կարող ենք ասել, որ նման փորձը կիրառվեց գործադիր օղակում. այնտեղ ներկայումս ընթացող փոփոխությունները վերոնշյալի դասական օրինակն է այն տարբերությամբ, որ պառլամենտում աշխատելը նաև այլ որակներ է պահանջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել