Картинки по запросу ԱժՍեպտեմբերյան փոփոխությունները երկրում նոր սպասումներ առաջացրին: Իշխանությունը գնաց «քիմմաքրման», սակայն դեռ պարզ չէ՝ արդյո՞ք այն սպառողի պատկերացումների շրջանակներում է:

Դիցուք՝ դուք ձեր կոստյումը տարել եք քիմմաքրման։ Արդյո՞ք 100 տոկոսանոց ճշմարտություն է, որ այն պետք է սպասված արդյունքը տա։ Իհարկե ոչ: Նույն վիճակն է նաև այս հարցում:
Լավ, այսպես հարցը դնենք. արդյո՞ք լիսկաների էպոխան ավարտվել է։ Ես որ չգիտեմ, միգուցե դա նրանից է, որ ես քաղաքականության հետ քիչ առնչություն ունեմ, բայց վերջին 25 տարվա մեջ շատ բան տեսանք, շատ բան գլխներիս եկավ:

Մի խոսքով՝ հանրության պահանջը դեռ բավարարված չէ կամ եթե բավարարված է մի մասինը, ապա դա խիստ ժամանակավոր բնույթ է կրում: Փոփոխությունները՝ հատկապես կադրային առումով, դեռևս մեծ պահանջարկ են վայելում հասարակության սրտում, այնպես որ դրանք պետք է շարունակել խորհրդարանում և դատական համակարգում առավել հրատապ կարգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել