Էսօր Բագրատյանի հերթական նամակն աչքովս ընկավ, բայց ալարեցի կարդամ: Ի՞նչ նոր բան պետք ա ասեր: Դե գիտեք... Որ ինքը երբևէ չտեսնված հզորագույն տնտեսագետ ա, որի մասին աշխարհը դեռ կլսի, որ երկիրը ծաղկացրել ա իրա ժամանակ, հա մեկ էլ, որ Տիգրան Սարգսյանին մի ուրիշ տիպի կզցրած ունի, նախագահի վարած քաղաքակականության հետ էլ ընդհանրապես համաձայն չի:

Արի ու տես փոշմանեցի, որ չեմ կարդացել: Պարզվում ա Times.am-ում ինչ-որ մեկը կարդացել էր ու առանձնացրել էր մեգատնտեսագետի հետևյալ միտքը: Խոսելով իր փոխվարչապետ եղած ժամանակների մասին, Բագրատյանն ասում է. «Ինձ էլ չասեք, թե այդ ընթացքում, Բագրատյան, դու ի՞նչ էիր անում։ Հանրապետության նախագահին դիմում դիմումի հետևից էի գրում, որ ինձ ազատի աշխատանքից ու ես երկրի կործանման մասնակիցը չլինեմ»:
Կոպիտ ասած միակ ընդդիմության միակ անփոխարինելի առաջնորդին անզգուշաբար մեղադրել էր երկիրը կործանման տանելու մեջ։ Այ սենց բաներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել