Image result for ընդդիմությունՔաղաքական դաշտի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը խոսում են գալիք խորհրդարանական ընտրություններում միասնական դաշինքով հանդես գալու մասին։ Իհարկե լավ է, որ այս քաղաքական ուժերը գիտակցում են, որ այն աստիճան ժողովրդականություն կամ քաղաքական լծակներ չունեն ինքնուրույն իշխանության դեմ պայքելու և շոշափելի արդյունքների հասնելու համար։ Մյուս կողմից՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև հատկապես վերջին ՏԻՄ ընտրություններից հետո գոյություն ունի խոր անվստայություն, ինչը բարդացնում է այս ուժերի միավորման գործընթացը։ Եվ որպեսզի չկրկնվի ՏԻմ ընտրությունների վանաձորյան սցենարը, պետք է այնուամենայնիվ միավորվեն քիչ թե շատ սկզբունքային ընդդիմադիրները, որոնք ՕԵԿ-ի պես վերջին պահին փաստի առաջ չեն կանգնեցնի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել