Գաղտնիք չէ, որ սեքսը կարող է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց աննկարագրելի զգացողություններ և հաճույք պատճառել:

Երկու սեռերի ներկայացուցիչներին էլ հետաքրքրում է, թե սեքսից հետո ինչ է հարկավոր անել:

Մասնագետների պնդմամբ՝ կանայք սեքսից հետո ցանկանում են.

1. Որպեսզի տղամարդը շոյի իրենց և թեկուզ կարճ ժամանակով քնքշորեն գրկի: Սիրելի մարդու գրկախառնությունները բավարարում են պաշտպանված զգալու կանանց ցանկությունը:

2. Լսել, որ ամեն ինչ հիասքանչ անցավ: Դրանով կանայք ամրապնդում են իրենց ինքնավստահությունը:

3. Որպեսզի տղամարդը մի փոքր ավելի մնա իր հետ: Կնոջ համար կարևոր է կողքին զգալ տղամարդուն, քանի որ դա ստիպում է նրան վստահ լինել, որ անկողնում ինքը կարևոր է զուգընկերոջ համար:

Image result for after sex

Իսկ ահա տղամարդիկ սեքսից հետո ցանկանում են.

1. Ուտել և քնել: Կանայք պետք է հասկանալով վերաբերվեն դրան, քանի որ սեքսի ժամանակ տղամարդիկ ավելի շատ են էներգիա ծախսում, քան կանայք: Այդ պատճառով էլ նրանց վարքը օրինաչափ է:

2. Զուգընկերուհուց լսել, որ ամեն ինչ հիանալի անցավ: Դա օգնում է հաղթահարել թերարժեքության զգացողությունը, որը նրանք ավելի լավ են քողարկում, քան կանայք: Տղամարդու լավ տրամադրությունն ապահովելու համար անհրաժեշտ է նրան անկեղծ գովասանքներ շռայլել:

3. Լոգարան մտնել և կնոջ կողմից թուլացնող մերսման արժանանալ: Դրա մասին երազում է տղամարդկանց 60%-ը: Մնացած 40%-ի մտքերն ուղղված են դեպի հանգիստը կամ ընդհակառակը՝ դեպի աշխատանքը և տնային գործերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել