Երկարատև հակամարտությունները սովորական են դարձնում մարդկանց ընկալման մեջ հակամարտություն հասկացությունը որպես այդպիսին։ Աշխարհում վաղուց ընթացող հակամարտություններ շատ կան։ Հաճախ դրանք վերածվում են թշնամության և հակառակը։ Բայց փաստն այն է, որ մարդիկ հարմարվում են այդ իրողությանը և սկսում են ապրել այնպես, կարծես դա իրենց չի վերաբերվում։ Բայց մտքում, իհարկե, միշտ պահում են այն փաստը, որ սահմանից, ծովից կամ օվկիանոսից այն կողմ կա մրցակցության օբյեկտ, և փորձում են ամեն կերպ առավելության հասնել նրա նկատմամբ։
Կարծում եմ՝ սա հետազոտելու հետաքրքիր թեմա է։ Հատկապես հիմա, երբ վերջնականապես պարզ է դառնում, որ Ադրբեջանի հետ մեր հաշիվները դեռ երկար կմնան քաղաքական օրակարգում։ Երևի մեզ էլ է վերջապես պետք հարմարվել այն մտքին, որ արևելքում ու արևմուտքում թշնամիներ ունենք, որոնց պետք է հաղթել, այլ ոչ թե համակեցության ուղիներ որոնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել