ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, խախտել է Նյու Յորք նահանգի օրենքը՝ Twitter-ի միկրոբլոգում տեղադրելով ընտրական քվեաթերթիկի լուսանկարը։

«Անհավանական պատիվ է քվեարկել սեփական հորդ օգտին։ Նա այնքան շատ բան է արել ԱՄՆ-ի համար»,- լուսանկարին կից գրել էր Էրիկ:

Սակայն մի քանի ժամ հետո, ստանալով նախազգուշացում այն մասին, որ նա իր հրապարակումով  խախտել է օրենքը, Էրիկը ջնջել է լուսանկարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել