Շատերի համար ձմռան ամիսներին էլեկտրաներգիայի վարձը վճարելը դառնում է ծանր բեռ:

Կոմունալների վճարումն այնքան թանկ է, որ միակ ելքը մնում է նվազեցնել ջերմաստիճանը անգամ ցուրտ եղանակին:

Սակայն կա պարզ մի ելք՝ հնարավոր է ձեռքի տակ գտնվող իրերից պատրաստել տաքացուցիչ, որը բնակարանը կտաքացնի կոպեկներով:

Դրա համար ձեզ հարկավոր է 4 կերամիկական ծաղկաման՝ տարբեր չափերի տակդիրներով՝ 2 փոքր և 2 մեծ (փոքրերն ազատորեն պետք է մտնեն մեծերի մեջ), 2 բավական երկու հեղույս (բոլտ), 2 շղթա, պտուտակամեր (գայկաներ) ու տափօղակներ: Հարկավոր է պատրաստել բռնիչ, որին պետք է ամրացվի մինի տաքացուցիչը:

Նախ հարկավոր է անցք անել ծաղկամանի ու տակդիրի վրա, ապա շղթան անցկացնել բոլտերի միջով ու ամրացնել պտուտակամերով:

Բոլտը անցկացրեք ծաղկամանի անցքով, ներքևում ամրացրեք տափօղակն ու ֆիքսեք գայկայով:

Այնուհետև հագցրեք բոլտի վրա փոքր ծաղկամանը ու դարձյալ այն ֆիքսեք գայկայով ու տափօղակով։

Հերթով հագցրեք գայկաներն ու տափօղակներն այնպես, որ դրանք մի քիչ դուրս ցցվեն ծաղկամանից:

Եկել է ժամանակը պատրաստելու տաքացուցիչի ներքևի հատվածը:

Հագցրեք տակդիրն ու ֆիքսեք գայկայով ու տափօղակով

Ահա և վերջ: Հիմա գործողությունը կրկնեք մյուս ծաղկամանների հետ

Կախեք ծաղկամանները բռնիչից ու տակդիրի վրա մի քանի մոմ դրեք:

Տաքացուցիչը պատրաստ է:

Նման տաքացուցիչը կարող եք օգտագործել ոչ միայն ձմռանը, այլև բնության գրկում երեկոները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել