Картинки по запросу կուսակցությունՔաղաքական դաշտի այսօրվա ակտիվությունը թվացյալ է. այդ մասին ավելի շատ խոսվում է, քան իրականում կա: Որքան մոտենան ԱԺ ընտրությունները, այդքան ակնհայտ է, որ ավելի կսրվի թե՛ ներքաղաքական պայքարը, թե՛ ներիշխանական պայքարը:

Ժամանակին որոշ կուսակցություններ պառակտվեցին այն պատճառով, որ լիդերները դրսում ձև անելով, թե ժողովրդավար են, ներսում ամենևին էլ ժողովրդավար գործելակերպ չէին որդեգրել։ Նրանք համագումարներում կամ վեհաժողովներում չընտրվեցին որպես ղեկավար և թույլ չտվեցին, որ այլ համակուսակիցներ ընտրվեին նախագահ։ Դա էր պատճառը, որ ստեղծվեցին շատ կուսակցություններ:

Որպես կանոն, երբ քաղաքական ուժերը չգիտեն ինչ անել քաղաքական հարթակում, ստիպված միավորվում են: Այսօր ավելի շատ ձգտում կա միավորվել (նաև ընտրությունների ժամանակ դա ակնհայտ երևում է) իշխանական կուսակցությունների ֆոնին:

Հայաստանում 70-ից ավելի կուսակցություններ կան, որոնց թվում քիչ չեն, այսպես կոչված, մարդ-կուսակցությունները: Սրանք կուսակցություններ են, որոնք զուրկ են թիմային աշխատաոճից և բացառապես կախված են անահատ-լիդերի կամքից ու ընդունած որոշումներից:
Վստահաբար կարող եմ նշել, որ կուսակցական դաշտը պետք է զտել, այդ գործընթացին էական ազդեցություն են ունենում ընտրությունները. ցանկացած ընտրություն յուրատեսակ «քաղաքական մաղ-զտիչի» դեր է կատարում, որով թարմացվում է քաղաքական դաշտը:

Ընդդիմադիր դաշտում գործող ուժերը վերադասավորումներից անհանգստանալու կարիք չունեն: Խոսքը ռեալ ընդդիմադիրների մասին է, ավելին` վերադասավորումները նույնիսկ օգտակար են՝  ի հակադրություն այսօրվա լղոզված վիճակի:
Ներկայումս ՀՀ քաղաքական դաշտը գրեթե ամբողջապեց ամլացած է. այս ամենն սկսվեց դեռևս 90-ականների վերջերին, երբ ձևավորվեցին արհեստական գաղափարներով տոգորված նոր ֆեյք-կուսակցությունները, և արհեստական ընդդիմադիրներով խաղի սկիզբը դրվեց: Սրանք գաղափար չունեցող և քաղաքականապես ոչ հասունացած կուսակցություններ են, որոնք ընդամենը կառուցվում են այս կամ այն անհատի շուրջ` որևէ իրավիճակային հարցերում մեծ թիմին «պադերշկա» անելու և համրար պահին քաղաքական արենայում կայանալու սկզբունքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել