«Իրավունքի» տեղեկություններով՝ Արցախի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման աշխատանքները առաջիկայում կավարտվեն։ Հավանաբար, մինչև տարվա վերջ այն վերջնական տեսքով կներկայացվի հանրությանը։ Ըստ հայեցակարգի՝ Արցախում պետք է հաստատվի նախագահական համակարգ։

Արցախի ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Վահրամ Բալայանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունները։ «Հայեցակարգի մշակման աշխատանքներն ավարտական փուլում են։ Մոտավորապես տասն օր հետո, երևի թե, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը այն կներկայացնի: Մեր կուսակցությունն ամեն դեպքում խորհրդարանական կառավարման համակարգի գաղափարի կրողն է»,– ասաց Բալայանը։ 

Ի դեպ, Արցախի վերնախավն ուշիուշով հետևում Է Հայաստանի քաղաքական կյանքում ընթացող իրադարձություններին և հույսեր է կապում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որը երեկ երեկոյան եղել է Արցախում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել