Image result for ընտրությունԴիտորդական տեղական կազմակերպությունների դերը հայաստանյան ընտրություններում ոչ այնքան ընտրակեղծիքների կանխման ազդեցություն է ունենում, որքան փաստացի և առարկայական բացարձակ հիմնավորում այն բանի, որ մեզանում ընտրությունները ստորաբար կեղծվում են։ Եվ եթե նախկինում այս ինստիտուտի թույլ զարգացվածության պայմաններում իշխանությունները հանգիստ կարող էին կեղծել ընտրությունները և հետո էլ ընտրակեղծիքների մասին խոսող յուրաքանչյուրին լռեցնեին՝ իրենց խոսքերի համար ապացույցներ պահանջելով, ապա հիմա ամեն ինչ և բոլորը նկարահանվում են, հայտնվում են համացանցում, և արդար ու թափանցիկ ընտրությունների իմիտացիա ստանալը մեր իշանությունների համար այլևս անհնար բան է։
Բայց մյուս կողմից, իհարկե, լավ է, որ այդ դիտորդների և ազնիվ քաղաքացիների հետևողականության արդյունքում հարուցվում են քրեական գործեր, սակայն ընտրակեղծարարներին օրենքով պատժելուց հետո ընտրությունների արդյունքները չեն վերանայվում։ Հատկապես վերջին երկու՝ ՏԻՄ և Սահմանադրական ընտրություններին բազմաթիվ քրգործեր հարուցվեցին, մեղավորները պատժվեցին, սակայն այդ մարդկանց կեղծած ձայները անվավեր չհամարվեցին։
Այժմ, կարծում եմ, ժամանակն է այս արատավոր պրակտիկայի վերացման ուղղությամբ նույնպես աշխատել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել