Image result for ՊնՊահեստազորի սպաների համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե «վերջին օրերին Ադրբեջանի ու նրա դաշնակից պետությունների քարոզչամեքենաների կողմից նպատակային կերպով կրկին շրջանառվում է տևական ու որոշիչ պատերազմ սանձազերծելով` արցախյան հիմնախնդիրը Բաքվի կողմից ուժի միջոցով լուծելու անխուսափելիության գաղափարը», ապա կոչ անում կամավորականներին պատրաստ լինել պատերազմին:
Այս հայտարարությունն ավելի շատ հայտնի անեկդոտն է հիշեցնում, երբ մեկը տաքսի է կանգնեցնում ու ասում՝ քշի Թուրքիա:

Նախ պարզ չէ, թե ինչ միավորում է հայտարարություն անողը, միայն հայտնի է, որ դրա ղեկավարը ՊՆ տեղեկատվության վարչության պետ Վարդան Ավետիսյանն է, իսկ թե վերջինիս ինչու՞ է հենց այս պահին նման հայտարարություն տարածում (ՊՆ-ից տեղեկացրել են, որ դա իրենց պաշտոնական տեսակետը չէ), մնում է անհայտ:

Եթե ավելի անկեղծ, ապա Վարդան Ավետիսյանն ավելի լավ կանի իր վարչությունով զբաղվի, որն իր անգործության հետևանքով վերածվել է բարդակի (չնայած այն հանգամանքին, որ այնտեղ նորմալ մարդիկ են աշխատում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել