Image result for Հովհաննես Հարությունյան«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ այսօր մանրամասն զրույց ունեցա «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի հետ:

Պարոն Մանուկյանը ամենայն պատասխանատվությամբ ինձ հավաստիացրեց հետևյալը.

1. Հովհաննես Հարությունյանի ոտքը ոչ միայն ենթակա չէ անդամահատման, այլև ենթակա է 100 տոկոսով վերականգնման:

2. Այս փուլում Հովհաննես Հարությունյանի բուժման ընթացքում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, և նրան ցուցված են իրականացնել վերականգնողական վարժություններ:

3. «Սասնա ծռեր» խմբի այլ անդամների նմանատիպ վնասվածքները բնույթով շատ ավելի ծանր են եղել, եղել են կյանքի համար շատ վտանգավոր վնասվածքներ, սակայն իրենք խմբի բոլոր անդամների բուժումն իրականացնում են բարեհաջող և համոզված են խմբի բոլոր անդամների (այդ թվում՝ Հովհաննես Հարությունյանի) բուժման բարեհաջող ելքի վրա:

4. Հովհաննես Հարությունյանը այս պահին վիրահատության կարիք չունի:

Հ.Գ. Առաջիկայում կխոսեմ նաև Հովհաննես Հարությունյանի փաստաբանի և հարազատների հետ, և նրան այցելելու ևս մեկ փորձ կանեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել