Image result for menu.amԲաց նամակ Վլադիմիր Գասպարյանին

Զորավա՛ր, խնդրում եմ, սթափեցրեք menu.am-ի «շումախեր» մոպեդիստներին։

Բարև Ձեզ Զորավար,
Նախ սկսեմ նրանից, որ Ձեզ նամակ գրելու միակ պատճառը Ձեր կառույցում աշխատող պաշտոնյաների արհամարհական վերաբերմունքն է իմ (իմ հետ համակարծիքների) կարծիքին։
Վստահ լինելով, որ Դուք չեք արհամարհի, ես դուխով գրում եմ Ձեզ։

Պարո՛ն Գասպարյան, հաստատ Ձեզ զեկուցել են մոպեդների մասին իմ կողմից բարձրացրած խնդիրները ու իմ կողմից ներկայացված հիմնավորումները։
Խնդրում եմ Ձեզ հանձնարարել համապատասխան գերատեսչություններին զբաղվել այդ հարցով ու ազատել Երևանը մոպեդների անօրինական անցուդարձից ու ցույց տալ «իրենց տեղը»։
Ես ավելի քան վստահ եմ, որ Ձեզ ուղղված նամակը անպատասխան չի մնա ու «դաս» կլինի ոստիկանական այն պաշտոնյաների համար, ովքեր արհամարհում են համացանցով նրանց ուղղված խնդրանքները ու դիմումները։

Հույսով ու հավատով՝ Անկախ ։)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել