Image result for ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 6-ին Ստամբուլում պատվավոր դոկտորի աստիճան ստանալու արարողության ժամանակ կատարել է մի շարք հետաքրքիր հայտարարություններ:
ԵՄ-ի կողմից հնչեցված քննադատություններին և մեղադրանքներին ի պատասխան, որոնք ուղղված են HDP-ի ղեկավար կազմի և անդամների ձերբակալման հետ, նա ասել է. «Թուրքիան այլևս չի ենթարկվի շինծու օրենքներին և բարքերին, որոնց ստեղծողները հենց իրենք են առաջինը խախտում դրանք, մենք գիտենք մեր անելիքը»:
«Ես այլև չեմ մտահոգվում, թե նրանք ինձ կանվանեն ու կհամարեն դիկտատոր կամ նմանատիպ այլ բան: Այն միայն կլսի մեր ականջը և վերջ: Կարևոր է, թե իմ ժողովուրդը ինձ ինչ է անվանում »,- ավելացրել է նա:
«Վերջապես Արևմուտքը պետք է հույսը կտրի այն մտքից, թե Թուրքիային կարող է ծնկի բերել: Մեզ ծանոթ են այդ տակտիկական քայլերը՝ դիկտատոր անվանելը, թերթերում ծաղրանկարներ տպելը և այլն: Թուրքիան արդեն երեք տարի է՝ փոխել է իր արտաքին քաղաքականության չափորոշիչները, և մեզ այլևս չեն հետաքրքրում այն պետությունների կարծիքները, ովքեր ամեն անգամ փորձ են անում խառնվել Թուրքիայի ներքին հարցերին: Մենք առաջ ենք շարժվում սեփական չափորոշիչներով, որոնք Թուրքիային խոստանում են լուսավոր ապագա»,- ասել է Էրդողանը:
Նա նաև ավելացրել է, որ «ի վերջո, ես եկել եմ իշխանության, որ սպասարկեմ իմ ժողովուրդի շահերը, ոչ թե Արևմուտքի, ով փորձ է անում վերահսկել իմ երկրի գործողություններն ու քայլերը»:
Պետք է ասեմ, որ Էրդողանը իր ելույթի ընթացքում ոչ մի քննադատական խոսք կամ ակնարկ չի հնչեցրել ՌԴ-ի հասցեին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել