Image result for ՔուրդիստանԹուրքիայում ներքաղաքական իրավիճակը այս երկիրը տանում է դեպի մասնատում։ Քրդամետ ԺԴԿ կուսակցության ղեկավարների ձերբակալությունը, որն արդեն մեծ քննադատության է արժանացել Արևմուտքի կողմից, ավելի է բարդացնում թուրքական ղեկավարության վիճակը, քանի որ Արևմուտքն արդեն ակնհայտ համակրանք է ցույց տալիս Թուրքիայի քրդերին՝ քրդական քաղաքական վերնախավին իր աջակցությունը հայտնելով։ Այս քաղաքական զարգացումները չպետք է անտեսվեն մեր պետության կողմից, քանի որ դրանք ուղղակի կերպով ազդեցություն են ունենալու մեր անվտանգության վրա։ Նախ՝ արդեն քրդական պետության ստեղծումը չափազանց իրատեսական է դառնում Արևմտյան Հայաստանում, և հնարավոր է մեկ-երկու տասնամյակ անց մեկ ունենանք հինգերորդ հարևան՝ անունն էլ Քուրդիստան։ Պետք է հասկանալ, թե ինչ վտանգներ կարող է ներկայացնել մեզ համար այս նորաստեղծ պետությունը։ Իսկ քրդերն իրենց բնույթով շատ ավելի ագրեսիվ են և թուրքերից շատ ավելի հավակնոտ, իսկ սա չի կարող չսպառնալ մեր սահմաններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել