Image result for циничная турцияԹուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների մասսայական ձերբակալությունները խիստ քննադատության են արժանացել եվրոպական երկրներում: Արձագանքելով Եվրոպայից հնչող քննադատություններին՝ Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը պատասխանել է. «Պաշտպանելով Քրդական բանվորական կուսակցությանը՝ Եվրոպան դառնում է ահաբեկչության մեղսակից: Եվրոպան պաշտպանում է ահաբեկիչներին: Նույնիսկ եթե նրանք ՔԲԿ-ն հայտարարել են ահաբեկչական կազմակերպություն, դա պարզ է: Մենք տեսնում ենք, թե ինչպես ազատ և հարմարավետ է գործում ՔԲԿ-ն Եվրոպայում: Ինձ չի անհանգստացնում, որ ինձ անվանում են բռնապետ կամ որևէ այլ բան, մեկ ականջիցս մտնում, մյուսից դուրս է գալիս: Կարևորն այն է, թե ինչպես են ինձ անվանում իմ մարդիկ»: Reuters-ը նաև տեղեկացնում է, որ Էրդողանը խոստացել է շարունակել պայքարը Թուրքիայում բնակվող քրդերի դեմ:
Կարճ ասած՝ Էրդողանը թքած ունի եվրոպական մայրաքաղաքներից հնչող քննադատությունների վրա:
Նույն եվրոպական երկրները 20-րդ դարի սկզբին քննադատում էին թուրքերին հայերին ցեղասպանության ենթարկելու համար: Սակայն քննադատություններից բացի՝ ոչինչ չձեռնարկեցին: Ընդհակառակը, հետագայում «եղբայրացան» թուրքերի հետ: Այդ «դասերն» անցած թուրքերը շատ լավ գիտեն, որ եվրոպական մայրաքաղաքներից հնչող ճղճղոցը այդպես էլ ճղճղոց կմնա. լաչառություն կանեն, կբանակցեն, հետո էլ կբարիշեն: Դրա համար էլ այսօրվա Թուրքիայի առաջնորդ Էրդողանը բավական ցինիկ և լկտի պատասխան է տալիս եվրոպայից հնչող քննադատություններին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել