Картинки по запросу ԺԴԿՔրդամետ կուսակցությունը դադարեցնում է իր աշխատանքը Թուրքիայի խորհրդարանում

Anadolu-ն հաղորդում է, որ Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Այհան Բիլգենը հայտարարել է, որ իրենց կուսակցության խորհրդարանական ֆրակցիան դադարեցնում է իր գործունեությունը:
Հիշեցնեմ, որ հուլիսյան անհաջող պետական հեղաշրջումից հետո իշխանությունն իր ձեռքում պահպանած Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանն այդ հանգամանքը հմտորեն օգտագործում է նաև իր քննադատներին և հակառակորդներին հետապնդելու համար: Առաջին "զոհերից" մեկը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է, որը խիստ քննադատության է ենթարկում Էրդողանի ֆաշիստամետ և նեոօսմանական քաղաքկանությունը: Երկար ժամանակ է՝ Էրդողանը փորձում է փակել ԺԴԿ-ն՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչական ՔԲԿ-ի հետ կապեր ունենալու մեջ: Վերջին մի քանի օրերն աչքի են ընկնում իրավիճակի կտրուկ սրումով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում, որոնք պայմանավորված էին Էրդողանի վարչակարգի կողմից սանձազերծած մասսայական ձերբակալություններով, որի ժամանակ բանտերում հայտնվեցին ՏԻՄ ներկայացուցիչներ: Իսկ մի քանի օր առաջ էլ Էրդողանի հրահանգով սկսեցին ձերբակալել արդեն Թուրքիայի օրենսդիրներին: Ձերբակալվածների թվում են ԺԴԿ համանախագահներ Ս. Դեմիրթաշը և Ֆ. Յուքսեքդաղը, Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Փ. Բուլդանը և ևս 14 քրդամետ պատգամավորներ:
Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ Էրդողանին հաջողվել է չեզոքացնել ԺԴԿ-ին Թուրքիայի օրենսդիր մարմնում: Սակայն այս ամենի հետևանքները կարող են ծայրահեղ ծանր լինել Թուրքիայի իշխող վարչակարգի համար՝ սկսած ներքին իրավիճակի կտրուկ սրումից, վերջացրած միջազգաին "շրջափակումով": Ու այդ ժամանակ կհայտնվի մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, որը կփրկի Էրդողանին, ինչպես 20-րդ դարի սկզբին բոլշևիկ Լենինը փրկեց Աթաթուրքին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել