Պատեհապաշտները շատ են, նրանք ամենուր են, նրանք գիտեն երբ երևան, իսկ երբ թաքնվեն, երբ լռեն, իսկ երբ խոսան, երբ որ ճամբարում լինեն: 1991 թվականից սկսած սրանց ձեռից չենք կարողանում ազատվել: Նրանք ամենուր են ...
Կան բաներ, որ չեն ասվում. հաճախ տեսնում ենք ցանկալի իրականությունը: Մոտիվները, ախ այդ մոտիվները մի կողմ դնելը, մի կողմ դնելն ու «միասնականությունը» ինչ-որ ամենափրկիչ երևույթ դարձնելը՝ «կարևորը քանակն է, մնացածը՝ հետո կերևա»: Արդյո՞ք:
Չէ: Ես չեմ ուզում թողնել հետոյի, ես ուզում եմ հենց հիմա հասկանալ, տեսնել, զգուշանալ: Հեղափոխություն չեմ ուզում, միշտ ասել եմ ու կարող եմ բազմաթիվ էջեր գրել, թե ինչու: Փոփոխություն եմ ուզում: Չեմ ուզում մի սցենար, որտեղ Սերժ Սարգսյանը դառնա Գորբաչովը, իսկ Րաֆֆին՝ Ելցինը: Այս երկիրը դրան չի դիմանա: Այսօր այս սցենարն են մարդիկ առաջ տանում ... Գորբաչովի դերը մեծ էր Սովետում մթնոլորտ փոխելու մեջ, բայց նա փոփոխություն անող չէր, չստացվեց, գլուխ բարձրացրեց նրա մեջի այն ուժը, որը 91 թվականի օգոստոս կազմակերպեց՝ հաջողված մարտի 1: Իսկ հիմա ասում են, նայեք, այլևս մարտի մեկ չի լինի, կլինի .... Ելցին-Գարբոչով մոդել: Ուզում եմ այդ մոդելի լուծումը, կոնֆլիտից բխող փոփոխության լուծումը տեսնել: Բայց այս փոփոխության պահանջը ձևավորող չկա, բարձրաձայնող չկա .... լսում եմ Գորբաչովը հեռացիր՝ Ելցինը թող գա: Իսկ հետո՞: Թող ինձ ներեն Րաֆֆի Հովհաննիսյանի կողքը կանգնած ընկերներս, բայց ուշադիր լսեք, Րաֆֆին էլ է ասում ասելիքս: Զգուշացեք պատեհապաշտներից ... նրանք շատ-շատ-շատ են ու բոլոր «բանակներում» կան, ոմանք «գորբաչովյան» Հայաստանում են լավ տեղավորվել, իսկ ոմանք «ելցինյան» Հայաստանում իրենց անելիքներն են հաշվարկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել