Картинки по запросу Նախիջևան

Չնայած սահմանի այս հատվածում ունեցած ոչ բարենպաստ դիրքերին ադրբեջանական բանակը այս գիշեր փորձել է ստուգել հայ դիրքապահների զգոնությունը: Սակայն միանգամից ստացել են արժանի հակահարված ու գիշերվա ժամը 4-ին հենց իրենց նախարարության կողմից հայտարարություն են տարածել կրակոցների մասին: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ վիրավորվել է Նախիջևանի բնակիչ: Ադրբեջանի ՊՆ-ն լավ կանի վերհիշի, թե որ երկրի բանակի զինվորներն են մասնագիտացված խաղաղ բնակիչներ սպանելու ու վիրավորելու գործում: Հայ զինվորը կյանքում իրեն թույլ չի տա անզեն մարդու վրա կրակ բացի, իսկ եթե ադրբեջանցի զինվորը կարող է տանը նստած ծեր մարդկանց սպանել, ապա հեռվից մարդկանց վրա կրակելը իրենց համար հաստատ խաղ ու պար է:

ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել