Image result for menu.amՃՈ-ի հարգելի՛ պետ, քանի որ Դուք կասեք. «էս ո՞վա», ես Ձեզ պատասխանեմ. «Ես էն ֆեյքն եմ, ում պատասխանել է (խոսնակի միջոցով) ու խնդրանքս ի գիտություն է ընդունել սամ Զորավար ջանս....
Հիմա անցնեմ բուն թեմային։
Ինչպես գիտեք, էտ ընկերության մոպեդները նախատեսված են տարեցների (տեղաշարժվելու խնդիրներ ունեցող) տեղաշարժման համար, ու հիմնականում իրանք դրանով կարան տեղաշարժվեն մայթերով կամ փողոցների առաջին գծով.... Սա իմ տրամաբանություննա, քանի որ էտ մոպեդը վարողը վարորդական իրավունք չունի, համար չունի, ու մաքսիմալ արագությունը (եթե չեմ սխալվում) 40 կմ/ժ է։
Հիմա իրականությունը. ոստիկանական անուշադրության պատճառով էտ մոպեդները 3-րդ գծով են քշում, ուր ուզում են մտնում են, ինչ ուզում են անում են ու արդեն երրորդ դեպքնա, երբ դրանց պատճառով ավտովթար է տեղի ունեցել։
Արդյո՞ք մի ամբողջ ՃՈ կառույց չի կարող կարգավորել մի ընկերության մոպեդային տնտեսությունը ու իրանց տեղը ցույց տալ` ինչքան է շարունակվելու էտ ամենաթողությունը: Արդյո՞ք լավ մեջքի պատճառով չենք կարա իրանց բան ասել:
Ես հասկանում եմ, որ Երևանում օրը ցերեկով կարան շենք տրաքցնեն, բայց գոնե չեք կարող նենց անել, որ փոքրիկ մոպեդիկները չվտանգեն մեր համաքաղաքացիների ու հենց էտ մոպեդների վարորդների կյանքը։ Արդյո՞ք Դուք ու Ձեր ղեկավարած կառույցը անզոր է դրանց դեմ պայքարել։
Անսխալական մարդ չկա ու, եթե սխալ եմ, խնդրում եմ բացատրեք, թե իրանք ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն։ Ու եթե հավասարազոր են մեքենաներին, ապա ինչի ԱՊՊԱ, վարորդական իրավունք ունեցող վարորդ ու նմանատիպ բնորոշ բաներ չունեն։
Կանխավ Շնորհակալ եմ!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել