Image result for հետախույզ

Սա հետախույզների չգրված օրենքներից մեկն է: Վերջին փամփուշտը դա անմահ հերոս դառնալու ճանապարհն է, քանի որ հետախույզը ողջ գերի չի ընկնում: Նրանց անունները ոչ մի տեղ չի գրվում, նրանց դեմքերը հեռուստատեսությամբ չեք տեսնի, նրանց մասին խոսում են շշուկով և այստեղից-այնտեղից լսած պատմություններով: Ոչ մեկ չի իմանում դրանցից որն է ճիշտ, որը սխալ, բայց բոլոր հավատում են նրանց, քանի որ բանակի փրկությունը նրանք են:

Ձեր իմացած հերոսներից ավելի հերոս են, նրանց անցած ճանապարհով ոչ բոլորը կարող են գնալ կամ ոչ բոլորը ռիսկ կանեն գնալ: Նրանք մի քանի հոգով կռվում են 100-ից ավել թշնամու զորքերի դեմ, կռվում են ու հաղթում են, դիրքերից դուրս են շպրտում: 2016 թվականի ապրիլ ամսի մարտերին նրանք օգնեցին դիրքապահ շարքային զինվորից մինչև մայոր ու գնադապետի, նրանց օգնությամբ ազատագրվեց ու ավելի ամուր պաշտպանվեց հայկական դիրքերը: Նրանք օգնեցին մայոր Մալոյանին, որպեսզի պահի կապիտան Ուրֆանյանի դիրքը: Նրանք ազատեցին Թալիշը թշնամու զորքերից, նրանք կռվեցին , բայց անունները չիմացանք ու չենք էլ իմանա: Նրանք բոլորը ունեն մեկ անուն՝ Զինվոր:

Այսօր այդ Զինվորների օրն է, ովքեր դեմքերը փակում ու հերոսություններ են կատարում, ովքեր այդպես էլ չեն ձգտում փառքի ու չեն խոսում իրենց կատարածի մասին: Լուռ , առանց ավելորդությունների, կատարում են հրամանը ու վերադառնում տուն՝ կարծոս ոչինչ էլ չի եղել: Շատերի ընտանիքներում չեն իմանում, որ իրենց որդին կամ ամուսինը հետախույզ է:

Շնորհավոր ձեր տոնը տղերք: Վերջին փամփուշտը չօգտագործեք, թող կյանքում այն պետք չգա ու փամփուշտատուփի մեջ ժանգոտի: Բայց նաև փառք նրանց, ովքեր օգտագործել են այդ փամփուշտը, իսկ մենք դրա մասին չենք էլ իմացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել