Ժողովուրդ նոր եմ տուն դարձել, հոգնած եմ, ֆեյսը նայեցի, որքան հասկացա սկզբում Լեւոնի ասածի մասին Րաֆֆու վերաբերյալ ինչ որ թյուրըմբռնումներ են եղել: Ամեն դեպքում, եթե ինչ-որ խնդիրներ դեռ կան կամ եթե հետաքրքրում է, Լեւոնի խոսքն իմ ամփոփմամբ: 1. Րաֆֆին հաղթել է եւ ընտրվել է նախագահ, Սերժը համապատասխանաբար պարտվել է, 2. Ցայսօր գործ արել է եւ անում է ժողովուրդը, 3. Հարթակում դեռ ծրագիր չկա, 4. Եթե լինի ծրագիր եւ գործ, ինքը կմիանա: Մնացածը մանրամասներ էին, ասենք, ՍԱրեւմուտքին Սերժը ձեռ ա տալիս եւ այլն: Չեմ մեկնաբանում, չեմ ասում լավ ա թե վատ ա ասել, չնայած կարծում եմ մոտավորապես ֆեյսբուքի զգալի մաիս կարծիքն ա, մի փոքր էս կողմ, մի փոքր էն կողմ, այն տարբերությամբ, որ Րաֆֆու անկանխատեսելիության պարագայում քաղաքական գործչի միանալը պայքարին շատ ավելի ռիսկային է, քան մեզ նման քաղաքացիների: Հ.Գ. Ներեք, եթե ձեր մեկնաբանություններին չպատասխանեմ, Լեւոնի ասած, էսօր տկար եմ (հիվանդ չեմ, բայց հոգնածոտ եմ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել