Ընդհանրապես տարածված կարծիք կա, որ շոու բիզնեսի ներկայացուցիչներն աչքի չեն ընկնում համեստությամբ, ամոթխած պահվածքով և ընդունված բարոյական նորմերին հետևելով: Իհարկե, սա ոչ բոլորին է վերաբերվում, և հաճախ էլ մի քիչ չազանցված է ներկայացվում: Բայց լինում են դեպքեր, որոնք ոչ միայն հաստատում են այդ կարծիքն, այլ է՛լ ավելի վատ կարծիք կազմելու հիմք են ստեղծում:

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար լուրեր են հայտնվում դերասանուհի Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության վերաբերյալ: Տաթևիկը և իր մենեջերը հերքում են այդ լուրերը, դեռ մի բան էլ մուննաթ գալիս լրագրողների վրա, որ համարձակվել են հանրային մարդու մասին գրել: Բայց Տաթևիկը մոռանում է, որ առանց ծուխ կրակ չի լինում, և իր ամուսնալուծության մասին ասեկոսեներն էլ օդից չեն ծնվում:

Օրինակ`Վաչե Ամարյանի՝ երեկվա տարածած տեսանյութից հետո ի՞նչ պետք է խոսեն ու քննարկեն մարդիկ: Նկարահանող խումբը ինչ-որ տեղ է գնում, և մեքենայի մեջ Տաթևիկը նստել է Վաչեի գիրկը, քիչ չէ, մի բան էլ քիչ է մտնում տեսախցիկի առաջ «ուտի» Վաչեին: Հիմա կասեք՝ դա իրենց դերն է, դերի մեջ են, բայց այստեղ հիմարներ չկան: Շատ լավ կարողանում ենք տարբերել ֆիլմի հատվածն ու դերային խաղը կադրից դուրս հարաբերություններից:

Привет из Еревана))

Видео опубликовано ManagerSergey+79167471717 (@vacheamaryan)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել