Ներկայացնենք Կոմիտասի խմբակային հազվագյուտ մի լուսանկար, որտեղ նա պատկերված է Պոլսի Էսայան վարժարանի սաների, մանկավարժների և մի խումբ մտավորականների հետ: Կոմիտասը ոչ միայն մեծագույն երաժիշտ էր, այլ նաև բացառիկ հայ մտավորական: 1912 թվականի սեպտեմբերին Պոլսի Էսայան վարժարանի սրահում հարյուրավոր երաժիշտ մանկավարժների ու մասնագետների համար Կոմիտասը կարդում է դասախոսություն «Պարն ու մանուկը» թեմայով, որտեղ նա մասնավորապես ասում էր. «Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդութիւնը, հանցանքն ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին, պետք է, որ իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրանալ: Սխալ դաստիարակութեան արդյունքն է, որ շատերը, որոնք հանճարներ պիտի ըլլային, եղած են գողեր… Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է: Սխալ ուղղութեամբ` ազգ մը կխորտակեք վերջը…»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել