Картинки по запросу սուրբ գիրքՀիսուս ասում է.
- Զգո՛ւյշ եղեք, մի՛ արհամարհեք այս փոքրիկներից և ոչ մեկին. իմացե՛ք, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հորը. որովհետև Մարդու Որդին եկավ փրկելու կորածը։
Ի՞նչ եք կարծում. եթե մի մարդ հարյուր ոչխարներից մեկը կորցնի, իննսունինը ոչխարները լեռան վրա չի՞ թողնի ու չի՞ գնա փնտրելու կորած ոչխարը։ Եվ եթե
պատահի, որ գտնի, վստա՛հ եղեք, թե ավելի՛ կուրախանա այդ ոչխարի համար, քան իննսունինը ոչխարների համար, որոնք կորած չեն։ Նմանապես իմ Հայրը, որ երկնքում է, չի ուզում, որ այս փոքրիկներից մեկը կորչի։
(Մատթեոսի ավետարան 18:10-14)

Երբ Աստված իր անդրանիկ որդուն աշխարհ էր ուղարկում, ասաց. «Աստծու բոլոր հրեշտակները թող պաշտեն նրան»։ Աստված իր հրեշտակների մասին խոսելիս ասում է. «Աստված իր հրեշտակներին ստեղծեց որպես պատգամավոր հոգիներ, և իրեն ծառայողներին՝ որպես կրակի բոց»։
Մինչդեռ Որդուն ասում է. «Քո աթոռը, ո՛վ Աստված, հավիտենական է. արդարությամբ ես իշխում թագավորությանդ վրա։ Դու սիրում ես արդարությունը և ատում անիրավությունը։ Ահա թե ինչու, ո՛վ Աստված, քո Աստվածն ուրախության յուղով օծեց քեզ ավելի, քան քո ընկերներին»։
Մի ուրիշ տեղ դարձյալ ասում է Որդուն. «Դու, ո՛վ Տեր, սկզբից ստեղծեցիր երկիրը, և երկինքը քո ձեռքերի գործն է։ Նրանք կկորչեն, բայց դու կաս և մնում ես։ Նրանք կմաշվեն հագուստի պես. վերարկուի պես կծալես դրանք և հագուստի պես կփոխես։ Բայց դու միշտ նույնն ես, և քո տարիները վերջ չեն ունենա»։ Բայց հրեշտակներից ո՞ր մեկին երբևէ ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին դնեմ ոտքերիդ տակ՝ որպես պատվանդան»։
Չէ՞ որ հրեշտակները Աստծուն ծառայող հոգիներ են և իր կողմից ուղարկվում են՝ օգնելու նրանց, որոնք ժառանգելու են փրկությունը։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 1:6-14)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել