Խոյ. տաք գլուխ և կրքոտ սիրտ

Եթե նա սիրահարվել է, ուրեմն՝ Ձեր բախտը այս փուլում բերել է: Նա ռոմանտիկ է, սենտիմենտալ: Խոյը հակված է վստահելու սեփական զգացմունքներին ու զգացողություններին, այնպես որ կխոստանա ամենն, ինչ կցանկանա կինը: Նա չի շտապեցնում: Խոյը զավթիչ է և նպատակին հասնելուց հետո շատ հեշտորեն կարող է հետաքրքրության նոր օբյեկտ գտնել: Այնուամենայնիվ, հարաբերություններում նա ինքնավստահ է, լավ պաշտպան է, սիրող ու հավատարիմ ամուսին, հիանալի հայր ու ավելի պակաս հիանալի սիրեկան: Բայց և այնպես, Խոյին կենդանակերպի նշաններից ամենահավատարիմ ամուսինը կոչել չի կարելի` հաշվի առնելով, որ միշտ ձգտում է նոր զգացողություններ ստանալ:

Ցուլ. կազանովա չէ և գլուխը կորցնում է հազվադեպ

Ցուլ տղամարդիկ առաջին հայացքից փակ են, բայց զգացմունքները շատ խորն են: Նրանք համառ են, ամեն գնով հասնում են իրենց նպատակին: Եթե նրա աչքերում տեսնեք ցանկություն, հիշեք, որ Ցուլի զգացմունքներն ու ցանկությունները նույնն բանն են: Դա նշանակում է, որ տղան սիրահարվել է: Ձեր բախտը բերել է: Սիրո մեջ Ցուլերը շատ մեղմ են, կրքոտ, հուզիչ: Իսկ եթե Ցուլն ամուսնացել է, նրա ընտրությունը գիտակցված է, սպասում է փոխադարձ վերաբերմունքի և հավատարմության: Այնպես որ Ցուլին համարձակորեն կարելի է համարել ամենահավատարիմ տղամարդը:

Երկվորյակ. անկայունությունը կայունություն է

Երկվորյակ տղամարդիկ կատարյալ գլուխկոտրուկ են: Նրանք սառնասիրտ են, հարաբերությունների սկզբում վառ արտահայտվում է կնոջ մասին ամեն ինչ իմանալու և նրան բացահայտելու ցանկությունը: Բայց գալիս է նաև Երկվորյակի մեկուսանալու ու ներփակվելու ժամանակը: Այդ ժամանակ նա ամեն ինչ հստակ վերլուծում է: Եվ եթե տղամարդ Երկվորյակը հասկանում է, որ հարաբերությունները ձեռնտու ու հարմար են, դրանք շարունակվում են, եթե ոչ, հայտնվում են նոր նպատակակետեր: Այդ պատճառով սովորաբար նրանք շատ անկայուն են ու հակված են խզել հարաբերությունները: Դա չի նշանակում, որ նրանց հետ չի կարելի կապ ունենալ, պարզապես պետք է իմանալ նրանց բնավորության որոշ յուրահատկություններ:

Խեցգետին. հիանալի, բայց անհավատարիմ

Առաջին հայացքից ամենավստահելի զուգընկերներից է, հավատարիմ սիրեկան ու ընտանիքի իդեալական տղամարդ է: Իրականում Խեցգետինները ձգտում են միայն սեփական հարմարությանը: Խեցգետին տղամարդը միշտ ունի պատճառաբանություն և երբեք մեղավոր չէ: Եթե նույնիսկ նրան «բռնեցնեն» անկողնում ուրիշ կնոջ հետ, կգտնի 100 պատճառ ու պատճառաբանություն, իսկ մեղավոր դուրս կգա «բռնեցնողը»: Խեցգետին տղամարդիկ հարաբերություններում անկարգ են, բայց պատահում են նաև Խեցգետիններ, որոնք դեռ երիտասարդ տարիքից հանդիպում են միայն մեկ կնոջ հետ կամ էլ հավատարիմ են դառնում 35-ից հետո:

Առյուծ. գազանների արքա՞

Առյուծ տղամարդկանց ամբոխից կարելի է միանգամից առանձնացնել միայն արտաքինով: Նրանք ունեն ամուր կառուցվածք կամ ձգտում են դրան, լավ են հագնվում, սիրում են հաճելի ու բրենդային հագուստ, մատերիալիստ են: Սիրում են նաև նվիրել: Առյուծները կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից են: Բաժանվել Առյուծից կարելի է մի քանի պատճառներով՝ եթե ձեզ գերադասում եք նրանից, եթե կարիերայում ավելի հաջողակ եք, քան նա, և եթե փորձում եք կառավարել հարաբերությունները: Մնացած հարցերում կարող եք վստահ լինել՝ Առյուծը հավատարիմ է ու վստահելի:

Կույս. վստահելի ու պրակտիկ, բայց չգնահատված

Կույս տղամարդիկ այնքան էլ հասարակ չեն: Նրանք չեն սիրում թատերական ներկայացումներ. բանաստեղծություններ պատուհանի տակ ու պարեր չսպասեք: Տղամարդ Կույսերը վերլուծում են ու ուշադրություն դարձնում մանրուքներին, նրանք հիշում են, թե ինչ է հագել կինը, ինչպես է իրեն պահել, ինչ է ասել: Այդպիսի տղամարդու համար սեքսը պարզապես ֆիզիկական կոնտակտ չէ: Նրանք բավական չմահավան են ու տեսակավորող, վախենում են վարակվել ինչ-որ հիվանդությամբ, այնպես որ պատահական կապեր գրեթե չեն լինում: Կույսերը մի քիչ «ձանձրալի» են, բայց հավատարիմ:

Կշեռք. արդար, ուշադիր և վստահելի ընկերներ

Կշեռք տղամարդիկ զավթիչներ չեն, նրանք կարող են կոտրվել նույնիսկ կենցաղային հարցերում, երբ իրավիճակն անսովոր է, ու նրանք չեն կարողանում ադապտացվել: Նրանց դուր է գալիս հաճելի լինել, խաղալ: Որպես պատասխան՝ նրանք ակնկալում են գովեստի խոսքեր, խոստովանություն, հիացմունք: Կշեռք տղամարդիկ սիրում են կայունություն, հավասարակշռություն, հազվադեպ են դառնում հարաբերությունների խզման կամ դավաճանության պատճառ: Իսկ եթե դավաճանում են, ուրեմն՝ հաստատ կբռնվեն ու իրենց շատ վատ կզգան:

Կարիճ. ամենա-ամենասիրեկան

Հենց Կարիճներն են անկողնում լավագույնը: Կարիճ տղամարդկանց հասանելիություն պետք չէ: Ինչքան անհասանելի ու անհասկանալի լինի, այնքան կմեծանա հետաքրքրությունը: Կարիճը երկու բաղկացուցիչ ունի` հոգի ու մարմին: Սովորաբար նրանք օգտվում են երկրորդից, իսկ հոգուն մուտք ունենալու համար պետք է արժանի լինել դրան: Այս երկու բաղկացուցիչները միշտ կոնֆլիկտ են ստեղծում. հոգին ուզում է հավատարիմ լինել, իսկ մարմինը` ոչ: Կարիճ տղամարդը համարվում է ամենաանհավատարիմ նշանը: Բայց և այնպես, Կարիճներն ամուսնանում են, և եթե դա տեղի է ունենում, նրանք տունը պահպանում են, ինչպես ամրոցը:

Աղեղնավորը Աֆրիկայում էլ է Աղեղնավոր

Անունը շատ համահունչ ու հարմոնիկ է հնչում այն կրողի հետ: Աղեղնավոր տղամարդիկ ամբողջ կյանքում փորձարարություններ են անում, և կարևոր չէ` ինչ կբացահայտի կամ ինչ կստանա արդյունքում, կարևորը ընթացքն է: Նրանք ուզում են փորձել ամեն ինչ: Բայց և այնպես, Աղեղնավորների երկու տեսակ կա. մի տեսակն իր սեքսուալ էներգիան ուղղում է դեպի ստեղծագործական աշխատանքը, ստեղծարարությունը, մյուս տեսակի Աղեղնավորներն էլ դառնում են իրական դոնժուաններ: Այդպիսի Աղեղնավորների համար սերը սպորտ է, խաղ, արկածախնդրություն: Այս Աղեղնավորներն ամուսնանում են, երբ հասկանում են, որ իդեալական զուգընկեր չկա, և պետք է բավարարվել եղածով:

Այծեղջյուր. այ սա իրական կայունություն է

Այծեղջյուրները սիրահարվում են շատ դժվար, բայց շատ խորը: Այծեղջյուրը լավ չի կարողանում արտահայտել իր սերը, նրանք ռոմանտիկ չեն, բայց դա չի խանգարում ստեղծել ամուր հարաբերություններ: Եթե Այծեղջյուրը սիրում է կնոջը, կարելի է միանշանակ վստահ լինել, որ չի դավաճանի, իսկ ամուսնալուծությունից կհրաժարվի: Այծեղջյուրին պետք չէ նվաճել բաց հագուստով կամ հրաշք դիմահարդարմամբ: Նրանք պահպանողական են և դասական հագուստն ավելի կգնահատեն, քան ծաղրածուի հագուկապը: Այծեղջյուրն ամուսնական կյանքում պրակտիկ է, պահպանող ու աշխատասեր: Այդպիսի վերաբերմունք նա պահանջում է նաև զուգընկերուհուց:

Ջրհոս. ազատությունն ամեն ինչ է

Ջրհոսները սովոր չեն խնդրել, այնպես որ առաջին քայլը չեն անի: Արե՛ք առաջին քայլը, և նա կգա ընդառաջ: Ջրհոսները հաճախ միասեր են, այդ պատճառով ամուսնության մեջ հավատարիմ են: Նրանք վստահում են իրենց զուգընկերուհուն, չեն վերահսկում նրանց ու հաճախ գնում են փոխզիջման: Բայց որքան էլ պարադոքսալ հնչի, Ջրհոսները հաճախ են ամուսնալուծվում: Դա տեղի է ունենում, քանի որ զուգընկերը կարծում է, թե Ջրհոսը ուրիշների համար անում է ավելին, քան իր համար: Ջրհոսը կարող է գնալ, երբ հասկանա, որ իրեն «կապել են տանը»: Միևնույն ժամանակ նա հետընթացի երկար պլան է գծում, բայց ամեն ինչ ստացվում է շատ արագ, ինչպես ասում են` «հողաթափերով գնում է հացի ու էլ չի վերադառնում»:

Ձուկ. բարի, փափուկ, երազկոտ ու հասկացող

Սերը Ձուկ տղամարդկանց այցելում է աննկատ ու լուռ, ժամանակի ընթացքում հասունանում է ու զարգանում: Նրանք կարող են կարդալ բանաստեղծություններ, պատուհանի տակ սերենադներ երգել: Բայց, ինչպես գիտենք, մեդալն ունի երկու կողմ: Երկրորդ կողմն այն է, որ բարձրագոչ զգացմունքների, էմոցիաների փոխարեն Ձկները հաճախ բացառապես ընտրում են սեքսուալ հաճույքը: Ամուսնության մեջ Ձուկ տղամարդիկ ամենանվիրվածն են ու հավատարիմը, ընտանիքի համար ամեն ինչ անում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել