Ձեզ ուշադրությանն ենք ներկայացնում Դեվիդ Ջեյի «Սպի» նախագիծը: Այդ նախագիծն իրենից ներկայացնում է կանանց անկեղծ լուսանկարներ, ովքեր ստիպված են եղել անցնել սարսափելի հիվանդության միջով:

Երբ դուք տեսնեք այս լուսանկարները, կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը… Այս նկարներին նայելիս աչքերն արցունքով են լցվում: Այստեղ կա ամեն ինչ՝ տառապանք, անօգնական վիճակ, համակերպվածություն, տագնապայնություն, վախ, բայց միևնույն ժամանակ ապշեցնող դիմացկունություն, անկոտրում հույս և անասելի կյանքի ծարավ:

Այն հուզում է մինչև հոգու խորքը…

«Ես երբեք չեմ մտածել, որ այսպիսի նախագծի հեղինակ կդառնամ: Այդ միտքն ինձ մոտ շատ հանկարծակի, ինքնաբերաբար առաջացավ, երբ ես իմացա, որ իմ լավագույն ընկերուհու՝ Պաուլինայի մոտ ախտորոշել են կրծքի քաղցկեղ: Նա 29 տարեկան էր: Գեղեցիկ, ուժեղ, երիտասարդ կին: Ես լուսանկարում էի Պաուլինային 17 տարեկանից: Ես տեսա նրան այն բանից հետո, երբ հեռացրել էին նրա կուրծքը: Պրոֆեսիոնալ լուսանկարիչը պետք է ընդունի և փոխանցի աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա: Հենց այդ պատճառով էլ ես նորից սկսեցի լուսանկարել Պաուլինային…»,- պատմում է Դեվիդ Ջեյը:

Վարպետը շարունակում է. «Այս կանայք բավական շատ են տուժել և տառապել: Հույս, հուսահատություն, սեր, կորուստ, քաջություն, վախ՝ ահա թե ինչի մասին է այս նախագիծը»:

Այս նախագծում հարյուրավոր կանայք են մասնակցել, ովքեր երես առ երես հանդիպել են կրծքի հեռացման գործընթացին 18-35 տարեկան հասակում:

«Սպի» նախագծի հիմնական նպատակն է տեղեկացնել, լուսավորել կանանց կրծքի քաղցկեղի մասին:

Ամենաշատն ապշեցնում է այն փաստը, որ Ջեյը մասնագիտացած էր միայն նորաձևության լուսանկարչության ոլորտում: Բայց նրան հաջողվեց նրբորեն հաղորդել, փոխանցել այս խնդրի էությունը:

Այս կանայք ապացուցում են շրջապատին, որ ոչ մի անհնարին բան չկա: Ցանկացած իրավիճակից ելք կա: Այժմ այս աղջիկները լի են ուժով և հպարտորեն առաջ են շարժվում:

Զգուշացում. նկարներում պատկերված են կանայք՝ կրծքի քաղցկեղի վիրահատությունից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել