• Բջջային հեռախոսը դրեք ձախ ականջին
  • Օրվա մեջ սուրճ խմեք 1 անգամից ոչ ավելի
  • Դեղամիջոցները մի՛ խմեք սառը ջրով
  • Երեկոյան ժամը 5-ից հետո ոչինչ մի՛ կերեք
  • Յուղոտ կերակուրներ քիչ օգտագործեք
  • Առավոտյան շատ ջուր խմեք, իսկ երեկոյան՝ քիչ
  • Մոտ մի՛ գտնվեք բջջային հեռախոսների լիցքավորման սարքերին
  • Քնի լավագույն ժամը գիշերվա 22:00-ից առավոտյան 6-ն է
  • Քնելուց առաջ անմիջապես հորիզոնական դիրք մի՛ ընդունեք, եթե դեղահաբ եք խմել
  • Եթե հեռախոսի մարտկոցը միայն մի գծիկ է ցույց տալիս՝ մի՛ խոսեք դրանով, քանի որ հեռախոսի ճառագայթումն այդ պահին 1000 անգամ մեծ է:Image result

Ճապոնացիները հայտնի են իրենց բազմաթիվ բաղադրատոմսերով, որոնք օգնում են երիտասարդացնել ոչ միայն տեսքը, այլև օրգանիզմը: Նրանք նաև ունեն երկարակեցության իրենց գաղտնիքները:

Բուժիչ հյութեր

  • Գազար+ կոճապղպեղ (իմբիր)+ խնձոր: Այս հյութը լավացնում է իմունիտետն ու մաքրում ամբողջ օրգանիզմը:
  • Խնձոր+վարունգ+ նեխուր (քարավուզ): Այս հյութը կանխարգելում է քաղցկեղը, նվազեցնում խոլեստերինի մակարդակը, օգնում է ազատվել ստամոքսի խանգարումներից և գլխացավից:
  • Լոլիկ+գազար+ խնձոր: Լավացնում է մաշկի գույնը և վերացնում բերանի տհաճ հոտը:
  • Կծու պղպեղ+ խնձոր+կաթ: Իջեցնում է ջերմությունն ու օգնում ազատվել բերանի տհաճ հոտից:
  • Նարինջ+ կոճապղպեղ+ վարունգ: Խոնավեցնում և լավացնում է մաշկի գույնը, իջեցնում է ջերմությունը:
  • Արքայախնձոր+ խնձոր+ ձմերուկ: Օրգանիզմից դուրս է բերում ավելորդ աղերը, սնուցում միզապարկն ու երիկամները:
  • Խնձոր+ վարունգ+ կիվի: Լավացնում է մաշկի գույնն ու խոնավեցնում այն:
  • Տանձ և բանան: Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
  • Գազար+խնձոր+տանձ+ մանգո: Բարձրացնում է մարմնի ներքին ջերմությունը, բարձրացնում տոքսինների հանդեպ դիմադրողականությունը, նվազեցնում է արյան ճնշումը և պայքարում է օրգանիզմի ընդհանուր թթվայնության դեմ:

Դատարկ ստամոքսին ջուր խմեք:

Այժմ, ըստ interesno.cc-ի,  Ճապոնիայում շատ տարածված է արթնանալուց անմիջապես հետո ջուր խմելը: Ավելին՝ գիտական հետազոտություններն ապացուցել են առավոտյան ջուր խմելու օգտակարությունը: Ձեզ ենք ներկայացնում այս մեթոդի  ցուցումները:

Այս մեթոդը 100%-ով բուժում  է հետևյալ հիվանդությունները՝

Գլխացավ, հոդացավեր, սրտի հիվանդություններ, արթրիտ, էպիլեպսիա, ճարպակալություն, բրոնխիալ ասթմա, մենինգիտ, երիկամների հիվանդություններ, սրտխառնոց, թութք, փորլուծություն, շաքարախտ, փորկապություն, աչքերի հիվանդություններ, արգանդի հիվանդություններ, քաղցկեղ, ականջի, կոկորդի, քթի հիվանդություններ:

Բուժման մեթոդը

  1. Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո, ատամները լվանալուց առաջ, 4 բաժակ ջուր խմեք:
  2. Ատամները մաքրեք, բայց ոչինչ մի՛ կերեք ու մի՛ խմեք 45 րոպեների ընթացքում:
  3. 45 րոպե անց կարող եք նախաճաշել սովորականի պես:
  4. Նախաճաշից, ճաշից կամ ընթրիքից հետո 2 ժամ ոչինչ մի՛ կերեք և մի՛ խմեք:
  5. Հիվանդ և ծեր մարդիկ կամ բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում 4 բաժակ ջուր խմել, կարող են սկսել փոքր չափաքանակներից և աստիճանաբար մեծացնել՝ հասցնելով 4 բաժակի:

Ձեզ ենք ներկայացնում յուրաքանչյուր հիվանդության դեպքում պահանջվող բուժման  օրերի քանակը:

  1. բարձր ճնշում՝ 30 օր
  2. գաստրիտ՝ 10 օր
  3. շաքարախտ՝ 30 օր
  4. փորկապություն՝ 10 օր
  5. քաղցկեղ՝ 180 օր

Արթրիտով հիվանդներին խորհուրդ է տրվում հետևել այս օրակարգին՝ 3 օր՝ առաջին շաբաթը, և սկսած 2-րդ շաբաթից՝ ամեն օր:

Այս մեթոդը չունի ոչ մի կողմնակի ազդեցություն, այնուամենայնիվ, բուժման սկզբում միզարձակումը կարող է շատանալ և հաճախակիանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել