Դեռ ամիսներ առաջ խոսել էի Գոհար Գասպարյանի հնարավոր հղիության մասին: Ամիսներն անցնում են, և նրա փորիկը օր-օրի ավելի է կլորանում: Երեկ տեսա, որ կայքերից մեկը հղի լինելու մասին հաստատման կամ հերքման համար մեկնաբանություն էր փորձել ստանալ հաղորդավարուհուց, բայց Գոհարը հարցը անկոմպետենտ էր համարել և չէր տվել որևէ մեկնաբանություն: Ուզում եմ, որպես ընթերցող, հասկանալ՝ Գոհարի համար կոմպետե՞նտ էր իր հարսանեկան լուսանկարները բաժանելը և տարածելը օրեր շարունակ ամբողջ համացանցով մեկ: Կամ մեկ այլ դիտարկում. արդեն երևացող հղիության մասին մեկնաբանություն չտալը ո՞րն է: Գոհարը միշտ էլ առանձնացել է իր գոռոզությամբ և իր մասին չափից ավելի անտեղի մեծ կարծիք ունենալով և այս անգամ էլ մտածում է, որ իրեն ոչ ոք իրավունք չունի որևէ հարց տալու, եթե նա ինքը չի նախաձեռնել իր մասին այդ ինֆորմացիայի տարածումը: Գոհարին պետք է հիշեցնել, որ նա ընդամենը ինչ-որ մի միջազգային նախագծի համակարգող է, և նաև չմոռանանք, որ այդ գործին հասնելու համար հաղորդավարուհին ոչ այնքան արդար ճանապարհներով դուրս մղեց Դիանա Մնացականյանին: Նա պետք է հասկանա, որ իր հայտնի լինելը ոչ թե նրան ժառանգական փոխանցված շնորհ է, այլ բազմաթիվ լրագրողների աշխատանքի արդյունք: Եվ այսօր հանրության պահանջներին համապատասխան հարց տվող լրագրողին նման պատասխան տալը ոչ կոմպետենտ է, և եթե նա խնդիր ունի իր կյանքը գաղտնի պահելու, կարող է հանգիստ թողնել խոսափողը, դառնալ տնային տնտեսուհի և պահել իր հղիությունն ու մնացած բոլոր գաղտնիքները: Նրա՝ նման պահվածքի պատճառը հավանաբար այն է, որ նա ցանկանում է թաքցնել հղիության ժամկետները: Նա հաճախ իր հարցազրույցներում նշում է իր խիստ հայրիկի կերպարի մասին և մտածում է՝ ինչքան քիչ բան իմանա հայրիկը իր աղջկա մինչամուսնական կյանքի մասին, այնքան հանգիստ կքնի: Նա ամուսնացել է 4 ու կես ամիս առաջ, իսկ ըստ հավաստի աղբյուրների՝ նրա հղիությունը մոտ 7 ամսական է:

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-2%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել