«Ucom» ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում այսօր՝ ժամը 21։00-ին, կմեկնարկի «Ցանկալի փեսացուն» ռեալիթի շոուն, որի շրջանակներում 12 աղջիկ կպայքարեն դերասան Սոս Ջանիբեկյանի սիրտը գրավելու համար։

Նախագծի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը BlogNews-ի հետ զրույցում նշել է, որ ցանկալի փեսացուին՝ Սոս Ջանիբեկյանին, ընտրել են պրոդյուսերական խմբի անցկացրած վերլուծությունից՝ սոցհարցումների, սոցցանցերի, գլամուրային հեղինակային ամսագրերի մոնիթորինգից հետո։

Սոս Ջանիբեկյանն էլ նշել է, որ իր համար բարդ էր համաձայնելը, քանի որ մի շարք մտավախություններ է ունեցել։ «Ինձ համար շատ-շատ-շատ դժվար էր որոշում կայացնելը, որովհետև ինձ հաճելի չէ, երբ անձնական կյանքս ու հարաբերություններս և, առհասարակ, կին-տղամարդ հարաբերությունները լինում են հանրային, սակայն սա շոու է։ Ինձ իսկապես հետաքրքիր էր Հայաստանում տեսնել այդ համարձակ աղջիկներին։ Սա ինձ համար մի տարածություն է, որտեղ ես հեռուստադիտողներին կներկայանամ էնպիսին, ինչպիսին կյանքում եմ։ Աղջիկների հետ կշփվեմ այնպես, ինչպես իրականում»,- ասաց դերասանը։

KAR_4806 copy

Նշենք, որ նախագծում բավականին թեժ պայքար է ընթանում՝ համեմված աղջիկների կոնֆլիկտներով ու պայքարի մեթոդներով։ Այս առիթով Հրաչ Քեշիշյանը նշեց, որ տեսախցիկներն աշխատում են մինչև ուշ գիշեր. «Բնականաբար, կան նաև շատ հետաքրքիր, ինտրիգային, սուր պահեր։ Ես համոզված եմ, որ որքան մոտենա ավարտը, այնքան ավելանալու են ինտրիգները»։

KAR_4273 copy

KAR_4298 copy KAR_4488 copy

KAR_4302 copy KAR_6728 copy

KAR_4311 copy

KAR_4921 copy

KAR_5236 copy

KAR_6694 copy

KAR_6711 copy

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել